31-ամյա պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն 8-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորվել է:
Այս լուրը HayNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
«Նախաքննությունն ավարտվել է,և գործը գտնվում է դատաքննության փուլում»,- ասաց նա:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ):
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ Ա.Ա-ն 2012թ. օգոստոսի 12-ին ժամը 20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային թեթև ազդեցության տակ, իր տան ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 8-ամյա աղջնակի նկատմամբ: eMedia.am-ի տեղեկություններով` աղջիկը, ում նկատմամբ նա սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել, իր դստեր ընկերուհին է: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 29-ին:
HayNews.am
MOR@ @NTANIQ@ VAREQ
Vay es qu gexn u gerandin ay b…i txxa