Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Գազելը, որը սպասարկում է թիվ 18 համարի երթուղին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ հերթապահ խումբը և Կենտրոն վարչական շրջանի թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մեկ մարտական հաշվարկով:

Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Արդեն, Երևանի ՃՈ պետի հանձնարարականով, դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային բաժնի քննիչները:

Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի