Տավուշի մարզի ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Ըստ գործի նյութերի` 20-ամյա Ռոման Զաքարյանը 2012թ. հոկտեմբերի սկզբներին ընկերություն անելու նպատակով ծանոթացել է Բերդ քաղաքի անչափահաս բնակչուհի` 14-ամյա Գ.Հ-ի հետ: Նրանք միմյանց հետ ընկերություն են արել, որից հետո 2012թ. հոկտեմբերի 11-ին` երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, միմյանց հանդիպելով` գնացել են Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի մոտ, որի մուտքը շինվերանորոգման աշխատանքների հետեւանքով եղել է բաց եւ մտնելով ներս, նախապես իմանալով, որ Գ. Հ-ն 14 տարեկան է, առաջին հարկում գտնվող նստարանների վրա վերջինիս համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Քննելով գործը դատարանը ամբաստանյալ Ռ.Զ-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման` 6 ամիս ժամկետով, որը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, իսկ խափանման միջոցը` ստորագրությամբ չհեռանալը, թողնվել է անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդուհանդերձ, դեկտեմբերի 25-ին ստացվել է վերաքննիչ բողոք, իսկ հունվարի 25-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է: Առաջիկայում կնշանակվի հերթական դատական քննության օրը: