Այսօր՝ փետրվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 11:00-ի սահմաններում միջին տարիքի երիտասարդ մի տղա իրեն ցած է նետել Կիևյան կամրջից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի օպեր գծով տեղակալ Արթուր Աբրահամյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ: