Այսօր սերիալային դերասանուհին նշում է իր տարեդարձը, ինչի կապակցությամբ գիշերվանից բազմաթիվ շնորհավորանքեր և անակնկալներ է ստացել: Սերիալային դերասանուհին առաջին շնորհավորանքը ստացել է ծնողներից. «Մայրս համբուրեց ու շնորհավորեց, այդ նույն պահին հայրս զանգահարեց»: Այնուհետև Անիի ընկերները ջանք չեն խնայել, որպեսզի նրա համար տոնական օրը տպավորիչ լինի:

Անին բնակվում է 9-հարկանի շենքի 8-րդ հարկում: Սերիալի գործընկերները Անիի անակնկալները սկսել են նրանց բակից` աղմուկ-աղաղակով:) «Բակում մեծ գրել էին “Happy Birthday” և վառել էին: Ընկերներս փուչիկներով, տորթով բարձրացան մեր տուն, ինձ շնորհավորեցին, սկսեցինք խմել, ուրախանալ: Հանկարծ լսում եմ, որ մեր պատուհանը դրսի կողմից մեկը ծեծում են: Գնացի պատուհանի մոտ, տեսնեմ մանկության ընկերուհիս «կռանով» բարձրացել է 8-րդ հարկ: Շատ ծիծաղելի էր:) Բարձրության վրա փուչիկներով գոռում է “Happy Birthday”: Մինչև հիմա, որ հիշում եմ, սիրտս կանգնում է, որովհետև ես բարձրությունից վախենում եմ. նշանակություն չունի ես եմ բարձրության վրա, թե մեկ ուրիշը: Շատ մեծ անակնկալ էր: Մինչև ժամը 5-ն ուրախացել ենք մեր տանը, մինչև հիմա շատ լավ տպավորություններ ունեմ»,- esyes.am-ին պատմեց հոբելյարը:

Անին նշեց, որ իր ծնողները միշտ տարեդարձերը շնորհավորել են գիշերը, երբ օրը նոր է փոխվում, ինչը փոխանցվել է նաև իրեն և իր ընկերական շրջապատին. «Ինձ գիշերը կշնորհավորեն, առավոտյան, թե կեսօրին, էական չէ, բոլոր շնորհավորանքները հավասար են: Իհարկե հաճելի է, որ գիշերվանից սկսում ես ուրախանալ ու հետո փորձում ես նույնն էլ դու անել ընկերներիդ համար»:
Անիից հետաքրքրվեցին, թե ինչ է իրեն նվիրել Մովսեսը, ինչին ի պատասխան նա ասաց, որ Մովսեսին երեկոյան է տեսնելու և խոստացավ այն ժամամակ ասել, թե նրանից ինչ նվեր է ստացել: Իսկ գիշերվա ուրախությանն ու անակնկալներին Մովսեսը չի մասնակցել:
esyes.am