Մարմինը գեղեցիկ մատուցելու արվեստ
Իմ սեքսուալությունն իմ կանացիությունն է. չէ՞ որ գեղեցիկ մարմին ունենալը բավարար չէ սեքսուալ երեւալու համար, պետք է կարողանալ նաեւ այն գեղեցիկ մատուցել: Իսկ ինչ վերաբերում է հաճոյախոսություններին, ապա ավելի շատ մատնանշում են ոտքերիս նրբությունն ու մեջքիս բարակությունը:

Հաճույք

Վերջին շրջանում աշխատում եմ շատ տաղանդավոր մի լուսանկարչի` Գրիգոր Իշխանյանի հետ: Հենց իմ եւ նրա աշխատանքային տանդեմից էլ ծնվեց այն լուսանկարը, որը տեղ գտավ vogue.it կայքում: Վերջերս “30 ամենացանկալի հայերը” նախագծի շրջանակում էլ կրկին անգամ աշխատեցի Արտաշես Մարտիրոսյանի հետ. նրա հետ աշխատելիս պարզապես հաճույք եմ ստանում:

Կյանքումս մեկ անգամ եմ աշխատել կին լուսանկարչի հետ, այն էլ` Իսպանիայում: Բարդություններ չեն եղել, պարզապես կարծում եմ` տղամարդ լուսանկարիչներն ավելի նրբանկատ ու ավելի հմուտ են:

Իմ տղամարդը չի կարող լինել սահմանափակ մտածելակերպով

Ծնողներիս կողմից վաստակած վստահությունն այնքան մեծ է, որ երբեւէ խնդիրներ չեմ ունեցել` կապված իմ նախաձեռնությունների հետ, մասնագիտության ընտրության հարցում եւ այլն: Ի վերջո այդ լուսանկարներն իմ պրոֆեսիոնալ պորտֆոլիոյի մասն են կազմում: Բայց կասեմ, որ հայաստանյան պայմաններում սա իմ մաքսիմումն է: Չնայած, որ խուսափում եմ սահմանափակ մտածելակերպով մարդկանցից, եւ իմ տղամարդն էլ չի կարող լինել այդպիսին:
BRAVO.am