Բոլորիս շատ հայտնի դերասանուհի Անի Երանյանը, որը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, և այժմ «Գեներալի աղջիկը» սերիալի գլխավոր հերոսուհին է: Հասարակությունը մեղադրում է նրան թե, ոնց կարող ե հայ աղջիկը այդպիսի քայլերով խայտառակել հայերիս:Եվ ես քիչ առաջ կարդացի նրա մասին ուղղված մի գրառում:Այնտեղ գրված էր, որ իր նման աղջիկները տեղ չունեն մեր կողքին:Եվ ուրիշ տարբեր գրառումներ, որը այստեղ ասվելու չէ ուղղակի ամոթ է:Եվ դա գրում էր ռուս մի կին, ով կարելի է ասել չէր էլ ճանաչում նրան:Եվ ինչ է ինչ-որ մի խենթ առանց ստույգ տվյալներ իմանալու վարկաբեկել է Անիին, այլ ազգի կինն էլ հետևաբար նրան այդպիսի նկարագիր է տալիս:
Ժողովուրդը դեռ չի դադարում նրա մասին վատը գրել:Համացանցերում նրա անվան տակ անտակտ մեկնաբանություններ են գրում:Եվ վերջերս կարդացի, որ այդ վիդեոի գլխավոր հերոսուհին Միլլա Կունիսն էր:Ով շատ նման է մեր հերոսուհուն`Անի Երանյանին:Եվ ստույգ փաստեր չունենալով ես չեմ կարող հաստատել այն:Ուղղակի խնդրում եմ հարգելի ժողովուրդ պետք չէ առանց ստույգ տվյալների վարկաբեկել մեր ազգի ներկայացուցիչներին:Եթե մենք ենք վարկաբեկում, էլ օտար ազգից լավը սպասել չենք կարող:Եվ ասեմ ռուսի, քրդի, ամերիկացու գործը չէ թե հայ ազգի ներկայացուցիչը ինչ կանի:Ու թող առաջինը իր երկրի հարցերը հոգա:
mamul.am