«Գիլանի Սեդոյ» մականունով հայտնի «օրենքով գողին» ձերբակալել են օգոստոսի 8-ին «Նովոտել» հյուրանոցի մուտքի մոտ: Խուզարկության ժամանակ նրա մոտից 6 գրամ մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել:
Ինչպես հայտնում է «Պրայմ Քրայմ»-ը, Գրոզնիի բնակիչը թագադրվել էր այս տարվա մայիսի 12-ին «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) օրհնությամբ: Նոր չեչեն գողի մասին հայտնի է, որ երկար ժամանակ ապրել է Եվրոպայում, ազդեցություն է ունեցել Չեխիայի չեչենական սփյուռքի վրա:
«Գիլանի Սեդոյը» իրեն ներկայացրել է, որպես «Դեդ Հասանի» մտերիմ մարդ, որին վստահում են պատասխանատու գործեր: