Նիգերիացիները դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ գավաթը կվիճարկեն Բուրկինա Ֆասոյի հավաքականի հետ: Հանիպման նախօրյակին Նիգերիայի մարմնավաճառների ասոցիացայի քարտուղար Ջեսիկա Էլվիսը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում իրենց երկրի ազգային թիմի ֆուտբոլիստները մեկ շաբաթ հնարավորություն կունենան օգտվել իրենց կազմակերպության կանանց ինտիմ ծառայություններից: ”Շնորհավորում ենք մեր տղաներին եզրափակիչ դուրս գալու առթիվ: Հուսով եմ, որ նրանք կվերականգնեն մեր երկրի սասանված հեղինակությունը, ինչի համար կպարգևատրվեն”,- ասել է Էլվիսը:
Նիգերիա-Բուրիկնա Ֆասո հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին` ՀԱՀ-ում:

mamul.am