նախկինում, երբ խումբը շատ հայտնի էր ու ակտիվ գործունեություն էր ծավալում, Դմիտրի Կոստյուկի անունը գրեթե չէր հիշատակվում: Խումբն ասոցիացվում էր երգերի հեղինակ Կոնստանտին Մելաձեի հետ: Կոստյուկը ստանում էր եկամտի մի մասն ու գոհ էր իրավիճակից: Երբ խումբը ցրվեց, իսկ Մելաձեն հայտարարեց «Хочу в «ВИА Гру»!» շոուի մեկնարկի մասին, Կոստյուկը հասկացավ, որ կարող է ձեռնունայն մնալ, ու քասթինգ հայտարարեց:
Դմիտրի Կոստյուկն արդեն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքն է խմբի հիմնադիրը, և այն, որ Մելաձեն այժմ ինքնուրույն որոշումներ է կայացնում ու ստեղծում է իր անձնական նախագիծը, անամոթություն է: «Ի՞նչ կարող եմ ասել այդ շոուի մասին: Եթե այդ շոուն լինի, ես ամեն ինչ կանեմ, որ այն չլինի: Այն կարող էր նաև լինել, բայց անհրաժեշտ է հետևել էթիկայի կանոններին ու կոռեկտ լինել: Շոու հայտարարել առանց խմբի հիմնադրի՝ արդեն անամոթություն է»,- ասել է Կոստյուկը: Հնարավոր է նաև, որ գործը հասնի դատարան:
slaq.am