Սերիալի Գոռն ու Էլենը, Ստյոպիկն ու Սյուզկան, տիկին Անահիտն ու մյուս հերոսները մտել են մարդկանց առօրյա կյանք: Հեռուստադիտողները նրանց կերպարներն այնքան իրական են համարում, որ նույնիսկ այն դեպքում, երբ հեռուստասերիալի գլխավոր դերակատարները՝ Միհրան Ծառուկյանն ու Շուշաննա Թովմասյանը, մի քանի անգամ առիթ են ունեցել հերքելու իրենց սիրային կապի մասին լուրերը, հեռուստադիտողները շարունակում են կապել նրանց ճակատագրերն ու ենթադրել, որ սիրելի հերոսները պարզապես թաքցնում են հարաբերությունները:

Ցանցաբնակներից շատերը ժամանակ և ջանք չեն խնայում քննադատելու այս հեռուստասերիալը, մի շարք դեռահասներ ու տնային տնտեսուհիներ՝ հետևելու դրա ընթացքին:Տեղեկացնենք, որ հեռուստասերիալի վերջը եկել է :Այժմ նկարահանվում են «Դժվար ապրուստի» վերջին սերիաները: Փետրվարի 22-ին նախանշված է ցուցադրել վերջին սերիան:

esyes.am