Սարսափահար Մենուան իր ապագայի մասին մտահոգված շտապ հանդիպել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով չի ցանկացել մինչև վերջ լսել երիտասարդ խմբագրին: Ոստիկանաետի ցրելուց հետո «տուժողը» աղիողորմ արցունքներով իր վիշտը պատմել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մոտ( փաստորեն բենթլիասեր «սրբազանը» զբաղվում նաև գողական ռազբորկաներով), ով նույնպես չի ցանկացել միջնորդ հանդիսանալ…
Այսքանից հետո ճարահատյալ, Մենուն իր մտերիմներին ասել է, այսքան տարի վճարովի եւ անվճար ծառայություններ է իրականացրել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն չէր սպասում, որ հիմա չեն արձագանքի իրեն այլ բան չի մնում, քան Հայաստանից հեռանալը որոշ ժամանակով: Ընկերները տեղեկացրեցին, որ Մենուան մեկնել է Մոսկվա եւ հիմա ուղիներ է փնտրում իր անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի վերադառնա և շարունակի իր բազմաչարչար «հանրային» և անզուգական ծառայությունները :