Ժամը 12։00-ի սահմաններում նշված տոնավաճառում առևտրով զբաղվող Երևանի բնակիչներ, 47-ամյա Անահիտ Նիկոլայան և 48-ամյա Աննա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո Ա. Նիկոլայան «գլխի քունքային շրջանի ջնջխված» վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Ա. Հովհաննիսյանը «գլխուղեղի ցնցում՝ հարցականով»՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հրաչ Խաչիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
2 կանանց տրվել է դատաբժշկի ուղեգիր։
shamshyan.com