Տարեց խաչփառեցիները պատմում են, որ մինչև վանդալների հայտնվելը նշված վայրում, այն եղել է կանաչապատ զանգված, նշված հատվածով հոսող Հրազդան գետն էլ իրենց համար ծառայում էր որպես հանգստի վայր, սակայն հիմա ամբողջովին պատված է կենցաղային և շինարարական աղբով, ու տարածքում էլ տիրում է գարշահոտությունը։
Գյուղացիները նաև բարձրաձայնում էին, որ պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում ընդերքի անօրինական շահագործողներին հայտնաբերելու համար ու հիմա գյուղացիները երբեմնի հրաշք տարածքը անվանում են «մահվան տարածք»։
Ի դեպ, երեկ՝ փետրվարի 18-ին, նշված տարածքում է ջրախեղդ եղել Խաչփառի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի սան, 13-ամյա Արսեն Բալայանցը, ում դին մինչև այժմ ջրասուզակները չեն կարողանում հայտնաբերել։…