Այդ պատճառով հեշտությամբ կարող են առաջանալ ուղիղ աղիքի լորձաթաղանթի ճաքեր, իսկ մեծ առնանդամի դեպքում՝ նույնիսկ սֆինկտերի մկանների ճեղքվածք: Ուստի անդամը հետանցք պետք է մտցնել ավելի դանդաղ ու նրբորեն և՝ պարտադիր մեծ քանակությամբ քսուքի առկայությամբ: Սովորական կրեմները ցանկալի չեն, դրանք շուտ ներծծվում են. ավելի լավ է օգտագործել վազելին, ձիթապտղի ձեթ, իսկ պահպանակի օգտագործման դեպքում՝ հատուկ ժելե, ինչպես օրինակ՝ K-Y, Astroglide, Wet, ID, Foreplay (դրանցից մի քանիսն իրենց մեջ պարունակում են նոնոկսինոլ-9, որը ոչնչացնում է բազմաթիվ վնասակար բակտերիաներ և վիրուսներ), կամ էլ օգտագործեք քսուք սիլիկոնային յուղերի հիմքով:
Եթե դա կնոջ առաջին անալ փորձն է, խորհուրդ է տրվում ընդունել հետևյալ դիրքը՝ մեջքի վրա կամ կողքի պառկած, ոտքերը սեղմած փորի ուղղությամբ: Մինչև մտցնելը պետք է բավականին ժամանակ տրամադրել սովորական քնքշանքներին, քսուքոտված մատը անուս մտցնելուն, որպեսի կինը լիցքաթափվի և հասցնի սովորել նոր զգացողություններին: Չի կարելի փորձել միանգամից առնանդամը մտցնել ամբողջ երկայնքով: Սկզբում հետանցքը ռեֆլեկտոր կերպով ձգված է լինում և դա կարող է դժվար լինել: Բացի այդ՝ չի կարելի անել կտրուկ կամ տատանողական շարժումներ:
Ամենից հաճախ հաճույք պատճառում են դանդաղ, սահուն շարժումները՝ այս ու այն կողմ թեթևակի սեղմելով: Որոշ ժամանակ անց հետանցքն ավելի թուլանում է, և հնարավոր է դառնում ավելի խորը մտցնել: Սովորաբար առնանդամի վրա ոչ մի տհաճ հետք էլ չի մնում, բայց ըստ ցանկության՝ կարելի է մինչև սեքսը հոգնա կատարել: Բայց ամեն դեպքում կտրականապես խորհուրդ չի տրվում առնանդամը հետանցքից հանելուց հետո մտցնել բերանը կամ հեշտոցի մեջ, քանի որ բակտերաների առկայության հավանականությունը կա:
Զբաղվելով անալ սեքսով՝ չկա երաշխիք, որ կինը չի հղիանա, քանի որ, սերմնահեղուկը ուղիղ աղիքի մեջ թափվելով՝ կարող է հոսել հեշտոցի մեջ: Որպեսզի հղիանալու հավանականությունը քչանա, խորհուրդ է տրվում հետանցքի մեկանգամյա լվացում եռացրած ջրով: Սերմնահեղուկը կարող է նաև ուղիղ աղիքում առաջացնել թուլացնող էֆեկտ: