Մայրը թոշակառու էր ու տան հոգսերն էլ իր ուսերին էին: Քանի որ մասնագիտություն չուներ` որպես աման լվացող էր աշխատում երևանյան սրճարաններից մեկում: Մի խոսքով, նրան հեշտ ճակատագիր բաժին չէր հասել:
Լենան, ով արտաքնապես աչքի չէր ընկնում իր գեղեկցությամբ, բնականաբար երազում էր երջանիկ ընտանիք ունենալու մասին, բայց հասկանում էր, որ դժվար թե կարողանա կառուցել սեփական անձնական կյանքը, քանի որ ողջ օրը սրճարանի խոհանոցից դուրս չէր գալիս ու բնավորությամբ էլ չշփվող էր: Նա միշտ մեկուսանում էր բոլորից: Մայրը բազմիցս էր հորդորում փոխվել, մտածել անձնականի մասին, կառուցել անձնական կյանքը:
«Արդեն դարձել ես պառաված օրիորդ, սենց ինչքա՞ն կարող է շարունակվել, դու էլ ես մեծանում, ես էլ: Ես գոնե քեզ ունեմ, իսկ դու որ մեծանաս ոչ մի հարազատ չես ունենա: Տենց ինչքա՞ն ես աման լվալու»,- ասում էր մայրը:
Լենան էլ էր այդ մասին շատ մտածել, հենց այդ հարցն էր օր ու գիշեր տանջում նրան: Հստակ որոշել էր` ամուսնանա, թե ոչ, պետք է մայրանալու բերկրանքը զգա: Լենան սկսել էր սառը դատել ու երազանքներով չէր ապրում: Շուտով նա սկսեց հանդիպել իրենց աշխատավայրի հաշվապահի հետ, ով իրենից մեծ էր 10 տարով, ամուսնացած էր ու զավակներ ուներ: Լենան հստակ գիտակցում էր, որ նա երբեք իր հետ չի ամուսնանա ու ընտանիքը չի լքի: Նրանց գիշերային հանդիպումները տևեցին մոտ 3 ամիս, որից հետո Լենան իմացավ, որ հասել է իր նպատակին և երեխայի է սպասում:
Հենց այս լուրով էլ ավարտվեց նրանց հանդիպումների շարքը, քանի որ Արմենը հայտարարեց, որ իր հոգսերն իրեն բավական են ու չի կարող դրանք ավելացնել ևս մեկով` նկատի ունենալով երեխային:
Նա Լենային հորդորեց ազատվել երեխայից, բայց Լենան, բնականաբար, չհամաձայնվեց: Փոխեց աշխատավայրը ու Արմենին էլ մոռացնել տվեց իր և իրենց ապագա երեխայի մասին: Ի վերջո, Լենան ի սկզբանե մտադիր չէր Արմենին բաժանել տալ իր ընտանիքից, նա պարզապես ցանկանում էր մայրանալ:
Այժմ Լենան, իր աղջիկն ու մայրն արդեն բնակարան են ստացել: Թեպետ չի կարելի ասել, որ ապրում են անհոգ, քանի որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, սակայն երջանիկ են, քանի որ ունեն միմյանց:
Արմենը Լենայի ու իր երեխայի մասին որևէ տեղեկություն չունի ու չի էլ փորձում ունենալ:

slaq.am