Եվա Ռիվասը Հայաստանում է. ահա այսպիսի լուր էր վերջերս տարածվել, որի իսկությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապվել է երգչուհու հետ ու ստացել ոչ միայն հետաքրքրող հարցի, այլեւ նրա անձնական կյանքի, առաջիկա պլանների ու այլ մի քանի հարցի պատասխաններ:
Հանգստի մասին
Վերջերս եմ վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունում անցկացրած հանգստից, ուր մեկնել էի մտերիմ ընկերուհուս հետ: Ի դեպ, շուտով նախատեսում եմ Մալդիվյան կղզիներ մեկնել: Լավ հանգիստն արդյունավետ աշխատանքի անբաժանելի մասն է կազմում:
Կարիերայի մասին
Կարիերաս երկրորդ շնչառություն է ստացել: Այս պահին նոր տեսահոլովակների, ֆոտոսեսիաների եւ մենահամերգ կազմակերպելու աշխատանքներ են տարվում: Մեծ ցանկություն ունեմ ծննդյանս օրը` հուլիսի 13-ին, Երեւանում մենահամերգ տալ, սակայն համոզված չեմ, որ այս կարճ ժամանակահատվածում կհասցնեմ պատրաստվել: Այնուամենայնիվ, կանեմ հնարավորինս: Խոստանում եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է լինելու:
Անձնական կյանքի մասին
Պետք է ասեմ, որ անձնական կյանքումս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին, կներեք, դեռ չեմ ցանկանում խոսել: