Hollywood Life-ի տեղեկացմամբ, հարսանիքը նախատեսվում է անցկացնել զույգի ֆրանսիական Շատո Միրավալ կալվածքում, 2013 թվականի մայիսի վերջին: Արարողությունը կանցկացվի մայրամուտից առաջ, որպեսզի ամենից լուսավորվի մայր մտնող արեւի միստիկական դեղնա-կարմիր ճառագայթներով: Ֆլորիստ Լյուսիլ Միշելը, ով զբաղվելու է արարողության հարթակի ձեւավորմամբ, խոստովանել է, որ կալվածքում կհայտնվեն փղերի տեսքով կտրված թփեր: Հայտնի է նաեւ, որ Բրեդ Փիթն արդեն ավելի քան 30 հազար եվրո է ծախսել իր կալվածքի այգու ձեւավորման համար: