Ինչպես տեղեկացնում է The Huffington Post-ը, 38-ամյա մորը շատ էր անհանգստացնում այն, որ իր որդին շատ փոքր առնանդամ ունի: Նա վախենում էր, որ թլփատումից հետո այն կլինի ավելի փոքր, ինչը կազդի նրա հետագա կյանքի և նույնիսկ կարիերայի վրա:
Որդուն խեղդամահ անելուց հետո, կինը հանել է նրա մարմինը ջրից, հագցրել և դրել մահճակալին: Այնուհետև նա գնացել է ոստիկանական բաժանմունք և հայտնել իր հանցագործության մասին ոստիկանությանը:
Ինդոնեզիայի իրավապահ մարմինները հայտնում են, որ կինը հարցաքննության ժամանակ պնդում էր, որ իր արարքը մտածված է արել: Այնուամենայնիվ կնոջը ուղարկել են հիվանդանոց հոգեկան վիճակը ստուգելու նպատակով: