1. Սովորում ենք մերսել։ Սեքսի համար հրաշալի սկիզբ կարող է լինել ուսերի ու ողնաշարի մերսումը, որը ձեր տղամարդուն կօգնի թուլանալ ու աշխատանքային ծանր օրվանից հետո հանել լարվածությունը, ինչպես նաեւ մի լավ տաքանալ։ Հպման արվեստը մեծ ուժ ունի, որից չօգտվել կարող է միայն ծույլը։ Հենց հպումներն են նրան շիկացնում ու հասցնում սահմանայաին այն աստիճանի, որ նրան օրգազմի հասցնելու հարցն այլեւս խնդիր չի լինում։
2. Մերկապար սիրելիի համար կամ նրա օգնությամբ։ Պարեք նրա համար ու դանդաղ հանեք նրա հագուստը՝ թույլ չտալով նրան ինքնուրույն հանվել։ Հանեք ավելի ու ավելի դանդաղ՝ շոյելով ու հպվելով նրա մարմնի յուրաքանչյուր մասին, չմոռանալով, իհարկե, էրոգեն կետերի մասին։
3. Հիշեք նաեւ բառի ուժի մասին։ Պատմեք նրան, թե որքան խիստ եք նրան ցանկանում, եւ միայն նրան, որ պատրաստ եք ամեն ինչի՝ նրան օրգազմի հասցնելու համար, եւ անպայման հարցրեք, թե ինչպես դա անել։ Մի մոռացեք արտաբերել նրա անունը, նրա համար դա ամենահաճելի պահն է։ Դե՝ սեքսի ողջ ընթացքում լռել էր չարժե, իհարկե։ Բայց չափը մի անցեք՝ մի բան կկասկածի։
4. Հպման արվեստը։ Քնքշորեն հպվեք նրա մարմնի տարբեր մասերին ու հավանաբար անձամ բախտ կունենաք բացահայտնել նրա էրոնգեն կետերը, որոնք ձեր սիրելիին իսկական վայելք կպարգեւեն։