Այսինքն՝ կան կանայք, ովքեր կարող են օրգազմ ապրել պտուկների հատվածի շոյանքներից: Դե ինչ, հետևիր մեր խորհուրդներին և հարստացրու նախնական շոյանքներն ու սեքսը նոր շարժումներով: Եթե անգամ օրգազմի չհասնես, հաճելի պահերն ապահովված են:

Կանացի մարմնի կարևորագույն հատվածներից մեկը` պտուկները, կարծես թե փոքր-ինչ անուշադրության են մատնվել: Ճիշտ է, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ կանանց դուր է գալիս տղամարդկանց ուշադրությունն այդ հատվածի հանդեպ, բայց միայն այդքանը. մինչդեռ պարզվում է, որ պտուկները կարող են խենթացնող հաճույք պարգևել:

Սկսնակների համար

Մեղմ ու ջերմ հպումներ

– Հագիր քո ամենաբարակ բլուզը և խնդրիր նրան հաջորդաբար պտուկներիդ վրա փչել տաք օդ` բաց բերանով, և սառը օդ` սեղմած շուրթերով:

– Նրան համբուրելիս այնպես արա, որ կուրծքդ «պատահաբար» թեթևակիորեն դուրս գա կրծկալի միջից: Պտուկների շփումը նրա բլուզի հետ անմոռանալի պահեր կպարգևի:

– Գնիր առանձին ատամի խոզանակ և դրանով մերսիր պտուկների շուրջն ընկած հատվածը:

– Թրջիր բլուզդ և առաջարկիր նրան նրբորեն կծոտել պտուկներդ: Կտորը լրացուցիչ խոչընդոտ կստեղծի, այնպես որ «ցավը» հաճելի կլինի:

– Քանի որ մարմնի վերին հատվածում, ի տարբերություն հեշտոցի, գրգռումների ու վարակ ձեռք բերելու հավանականությունը զգալիորեն քիչ է, կարելի է փորձարկումներ անել` դիմելով սննդի և հեղուկների օգնությանը: Պտուկներիդ վրա «Մարգարիտա» կոկտեյլ լցրու և առաջարկիր նրան «համտեսել»:

– Չինական փայտիկներ. դրանք ասես ստեղծված լինեն չարաճճի «ծակոցների» ու սեղմումների համար:

Միջին փուլ

Կրքերը թեժանում են

– «Կինը վերևից» դիրքի ժամանակ առաջ ձգվիր և պտուկներով հպվիր նրա դեմքին:

– Նրա ձեռքերը դիր կրծքիդ և խնդրիր շրջանաձև, ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսել պտուկներդ:

– Միսիոներական դիրքն ավելի հետաքրքրացրու` ժանեկավոր ներքնազգեստով պտուկներդ շփելով:

– «Շների դիրքով» սեքսով զբաղվեք լոգարանի սալիկապատ հատակին կամ բրդոտ գորգի վրա: Մակերևույթի հետ յուրաքանչյուր շփումից պտուկներդ կգրգռվեն:

– Ձեռք բեր փոքրիկ շարժական օդափոխիչ և սեքսի ժամանակ խնդրիր նրան պահել այն պտուկներիդ վրա` ստեղծելով մեղմ զեփյուռ:
– Ցնցուղի տակ սեքսով զբաղվեք հետևից` այնպես, որ օճառոտ պտուկներդ հպվեն պատին:

Առաջընթաց

Ահա և օրգազմը

– Քայլ 1: Թող նա լեզվով ու մատներով շոյի կուրծքդ` ամենուրեք, բացի պտուկների հատվածից:

– Քայլ 2: Այժմ նա կարող է մատներով թեթևակի հպվել պտուկներիդ:

– Քայլ 3: Կարելի է ուժեղացնել հպումները մատների բարձիկների օգնությամբ:

– Քայլ 4: Թող նա ձեռքի ափով կուրծքդ փակի այնպես, որ պտուկդ հայտնվի նրա բութ մատի ու ցուցամատի միջև, այնուհետև թող թեթևակի սեղմի ու լեզվի ծայրով շոյի այն:

– Քայլ 5: Եվ թող վերջապես պտուկիդ հասնի շուրթերով ու նրբորեն ծծի այն` վերև-ներքև շարժելով գլուխը և քեզ հասցնելով այնքան ցանկալի օրգազմին:

cosmo.am