Միջոցառումից առաջ Թվիթերի իր միկրոբլոգում Ջասթինը գրել էր, որ առջևում «Մեծ գիշեր» է սպասվում, սակայն «Մեծ գիշերը» տևել է 2 ժամից ոչ ավել: Ջասթինը նախատեսում էր տարեդարձը նշել լոնդոնյան ակումբներից մեկում, սակայն երեկույթի ընթացքում հոբելյարն ու ընկերները վիճել են անվտանգության աշխատակիցների հետ, ինչի պատճառով ստիպված են եղել հեռանալ ակումբից: Բանն այն է, որ հյուրերի ցանկում է եղել Ջասթինի ընկերներից մեկը, ով դեռ 14 տարեկան է: Հաստատության աշխատակիցները համարել են, որ այդ տարիքի երեխայի համար վաղ է հաճախել ժամանցային վայրեր, ինչն էլ վեճի պատճառ է դարձել:
Ինքը՝ Ջասթինը, Թվիթերի իր միկրոբլոգում խոստովանել է, որ դա եղել է իր կյանքի վատագույն տարեդարձը:

esyes.am