Սանելեն պարզաբանել է, որ իրեն խնդրել է ամուսնանալ իր վաղուց մահացած պապիկը, ով եկել էր երազում: Պատանի փեսայի ընտանիքը ծայրահեղ լրջությամբ է ընդունել երեխայի հայտարարությունը եւ հարսանիքը կազմակերպել է ընդհամենը երկու ամսվա ընթացքում:
«Այսպիսի բան առաջին անգամ է լինում, եւ մենք չէինք կարող արհամարհել նախնիների կամքը,- պատմել է երեխայի մայրը` Փեյշնս Մասիլելան: Սանելեին անվանել են ի պատիվ իր պապիկի: Հենց նա էլ խնդրել է որդուս ամուսնանալ, քանի որ նրա կյանքում այդպիսի արարողություններ չեն եղել»:
Հելենն ու Սանելեն մատանիներ են փոխանակել եւ նույնիսկ տոնակատարության ժամանակ համբույրով հավատարմտության երդում են տվել: Տղայի ընտանիքը հարսանիքի համար ծախսել է ավելի քան 2000 դոլար: Սանելեի ծնողները հավաստիացրել են, որ ամուսնությունը իրավական ուժ չունի եւ միայն արարողական բնույթ է կրում:
Ըստ LifeNews-ի, տոնից հետո երեխան եւ նրա տարիքով մեծ կինը ամեն մեկն իր տուն է գնացել: Ամուսինները դեռ չեն ծրագրել միասին ապրել: