Ինչպե՞ս դուր գալ տղամարդկանց, ինչպե՞ս հասնել այն բանին, որ նրանք շարունակ ձգտեն գտնվել Ձեր շրջապատում, զրուցել Ձեզ հետ, այլ ոչ թե ընդունեն որպես գործընկերոջ, ընկերոջ կամ մոր: Եթե սովորեք պարզապես դուր գալ հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի, հետո նրանցից որևէ մեկին գայթակղելը կլինի միայն տեխնիկական հարց:

1. Սիրեք տղամարդկանց: Հաճախ կանանց ուղեղում կոդավորված արտահայտություններ են լինում, օրինակ, «բոլոր տղամարդիկ էլ նույնն են», բայց բացասական իմաստով: Եթե այսպես եք մտածում, ուրեմն վստահ եղեք, որ շարունակ բոլոր տղամարդկանցից վատ արարք սպասելը անպայման ազդում է նրանց հետ Ձեր վարվեցողության վրա: Նման մտքերի պատճառը որպես կանոն լինում է մեկ անգամ չստացված, անհաջող կապը հակառակ սեռի որևէ ներկայացուցչի հետ ու հիասթափությունը: Դադարելու համար այսպես մտածելուց փորձեք կատարել հետևյալ վարժությունը: Փողոցով քայլելիս մտքում գովեք անցնող բոլոր տղամարդկանց որևէ դրական կողմը’ մաքրությունը, մտամոլոր հայացքը, գեղեցիկ գլխարկը և այլն:

2. Պարզ դարձեք: Խոսքը, իհարկե, պարզագույնության մասին չէ: Պարզապես մի ծանրացրեք Ձեր կյանքը և թեթև նայեք ամեն բանի. այդ հատկությունը տղամարդկանց համար ամենագնահատելին է կնոջ մեջ: Նրանք սիրում են ավելորդ խնդիրներ չառաջադրող կանանց:

3. Ժպտացեք: Հոնքերը կիտած կանայք վախեցնում են տղամարդկանց, իսկ այ անմիջականությունն ու անկեղծ ծիծաղը նրանց պարզապես խելքահան են անում և ստիպում հավաքվել ծիծաղկոտ լեդիի ներկայությամբ:

4. Ընդգծեք Ձեր կանացիությունը: Տղամարդ-կինը, ով ձիուց ձիավոր կարող է իջեցնել, այն չէ, ինչ փնտրում է հակառակ սեռը: Իսկ կանացի հագուստը, բարձրակրունկ կոշիկները, զարդերը, թեթև քայլվածքը, նուրբ ձայնն ու փափուկ շարժումները իսկապես կախարդում են տղամարդկանց: Կնոջ հետ զրուցելիս նրանք ցանկանում են զգալ ներքին համաձայնություն իրենց ասածի հետ և լռելու ունակություն:

5. Ընդունեք: Տղամարդիկ սիրում են ընդգծել այն, որ իրենք են հիմնական «տվող» կողմը: Իսկ ինչու՞ չընդունել տղամարդկանց նվերները, կոմպլիմենտները, ախր դա Ձեզ հաճելի է:

6. Կոկետություն արեք: Չպարտադրված ժեստով կոշիկը, մազերը կամ զարդերն ուղղելու կարողությունը հիասքանչ ազդեցություն է ունենում հակառակ սեռի վրա: Շրջապատում երբեք մի մոռացեք, որ կին եք և իրավունք ունեք թեթև սիրախաղի:

7. Չհերքելով վերոգրյալ կետերից և որևէ մեկը’հարկ ենք համարում նշել նաև, որ չպետք է ստեղծվի տպավորություն, թե միայն հեզ ու համեստ, երբեք չհակաճառող կանայք են դուր գալիս տղամարդկանց: Մշտապես աշխատեք, որ Ձեր վարքագծում շեշտվի այն, որ Դուք նախ Ձեզ եք սիրում, ապա միայն տղամարադկանց: