Խոյ. Օրվա առաջին կեսը գերազանց ժամանակահատված է, որը դուք շատ օգտակար կօգտագործեք: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար, այդ թվում և` սեփական էմոցիոնալ խնդիրները լուծելու, հոգեկան արգելքներն ու բարդույթները վերացնելու համար: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ է տրվում, սակայն դուք անգամ ուրախ եք ջանքեր թափելու հնարավորության համար, քանի որ չեք կասկածում, որ մեծ հաղթանակները սարերի ետևում չեն:Օրվա երկրորդ կեսին բացասական միտումները կգերիշխեն, տրամադրությունն էլ կփչանա: Դուք ավելի նյարդային կդառնաք, կձգտեք նվազագույնի հասցնել շրջապատի հետ շփումները:
Ցուլ. Անսովոր օր է, որի իրադարձությունները դեռ երկար ժամանակ կհիշվեն; Եվ բանը նրանում չէ, որ ինչ-որ արտառոց բան է կատարվում, այլ նրանում, որ ցանկացած իրադարձությանը դուք արձագանքում եք չափից ավելի էմոցիոնալ, այնպես որ ցանկացած մանրուք թվում է զգալի և կարևոր:
Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ դուք ամեն ինչին վերաբերվում եք չափազանց թեթևամտորեն, ողջ սրտով զվարճանում եք և մոռանում պլանավորած գործերի մասին: Բարեբախտաբար, աստղերը չեն պատրաստվում դրա համար ձեզ պատժել` շատ բան իրոք կարելի է և թողներ հետագայի վրա:
Երկվորյակներ. Այսօր դուք եռանդուն եք և գործունյա: Գաղափարները, որ դուք այսօր առաջ եք քաշում, լավն են, սակայն այնքան ժամանակավրեպ են, որ ձեր վրա կարող են և դրանց համար ծիծաղել: Նշանի մի շարք ներկայացուցիչների համար հաջողության գրավականը լինելու է լիակատար ազատությունը` դա էլ կարող է վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման պատճառ դառնալ:
Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, ովքեր ձեզ կմղեն հետաքրքիր մտքերի: Դուք դուր եք գալիս մարդկանց և առաջին հայացքից հասկանում եք, թե ով ինչ է իրենից ներկայացնում:
Խեցգետին. Այսօր ձեզ հաջողվում է մրցակիցներից զգալի առաջ անցնել, սակայն, ավաղ, դաշնակիցներն էլ չեն հասցնում ձեր ետևից: Օրն ընդհանուր առմամբ, իր դրական կողմերն ունի, սակայն այդ ամենին որպես հակակշիռ հանդես է գալիս մեկ լուրջ բացասական գործոն` դուք չեք կարողանում կարգավորել ձեր հարաբերությունները շրջապատի հետ, դուք այնքան վատ եք հասկանում մարդկանց, որ վեճը կարող է ծագել ամեն մի չնչին բանից:
Օրվա երկրորդ կեսին լուրեր կստանաք, որոնք ձեզ կստիպեն տագնապել: Աշխատեք հանգստանալ և հասկանալ իրավիճակը` այն այնքան անհույս չէ, որքան առաջին հայաքից թվում է:
Առյուծ. Այսօր պլանները պետք կլինի ճշգրտել ընթացքում, և դա` այն իրադարձությունների պատճառով, որոնք դուք չէիք սպասում և չէիք էլ կարող նախատեսել: Միանգամից հնարավոր չի լինի գնահատել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, սակայն կարճ ժամանակ անց կհասկանաք, որ բոլոր փոփոխությունները միայն դրական հետևանք ունեն:
Դուք սուր զգացումների կարիք ունեք, և աստղերն էլ այդ հարցում ժլատ չեն լինի: Հնարավոր է հետաքրքիր ծանոթություն, որը կստանա ռոմանտիկ շարունակություն: Այսօր սկսված սիրավեպը հաստատ կլինի բուռն և շատ կրքոտ, իսկ ահա դրա լրջությունը կախված է միայն ձեզանից:
Կույս. Այսօր դժվար է լինելու: ծագող խնդիրները բարդ են, դրանց լուծման համար պետք կլինի գլուխ կոտրել: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության հետ, իսկ նշանի ձեռնարկատեր ներկայացուցիչների մոտ խնդիրներ կծագեն իշխանության օրգանների հետ: Օրը ամենևին հարմար չէ գործնական հարաբերությունների սկիզբ դնելու համար: Ցանկալի չէ անշարժ գույք և տրասնպորտային միջոցներ գնել; Անկայունությամբ է աչքի ընկնում նաև էմոցիոնալ ֆոնը, դուք մեկ’ բուռն ուրախություն եք արտահայտում, մեկ էլ` գլխովի թաղվում ապրումների մեջ, որոնց պատճառները ինքներդ էլ չեք հասկանում;
Կշեռք. Սա հարմար օր է ինքնուրույն աշխատանքի, ստեղծագործելու համար, կարելի նաև ուժերը փորձել մի ինչ-որ նոր ոլորտում: Այնուամենայնիվ, հաջողություններն ու հաղթանակները երկնքից չեն ընկելու, սակայն լավ աշխատելով, դուք կհասնեք ցանկալի արդյունքների: Սպորտով զբաղվելն ու այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, ինչպես նաև ակտիվ հանգիստն ու զբոսանքները դրական կազդեն բոլոր առումներով: Չի բացառված, որ սպորտային դահլիճում, կամ պարահրապարակում նոր հետաքրքիր ծանոթություն հաստատվի, որն էլ կարող է և ռոմանտիկ շարունակություն ունենալ:
Կարիճ. Լարված օր է, որը բազմաթիվ մանր տհաճություններ կպատճառի: Դուք ուղղակի ժամանակ չունեք զբաղվելու այն բանով, ինչը իրոք ձեզ համար կարևոր է, փոխարենը դուք անվերջ ինչ-որ բան ուղղում եք, կարգավորում, հարթում: Հնարավոր են անհաջող գործարքներ, ֆինանսական կորուստներ:
Աշխատեք չմիջամտել ձեզ հետ կապ չունեցող կոնֆլիկտներին ու վեճերին, մի փորձեք լուծել ուրիշների խնդիրները, անգամ եթե ձեզ թվում է, որ ձեր մասնակցությունն անհրաժեշտ է: Երեկոն ավելի լավ է անցկացնել տանը` մտերիմ մարդու ներկայությամբ, ով կեսխոսքից ձեզ կհասկանա:
Աղեղնավոր. Սա այն օրերից, երբ ամեն ինչ հնարավոր է թվում: Ցավոք, դա խաբկանք է, քանի որ ձեր ճանապարհին ծառացած խոչընդոտները չեն վերացել, և դրանց մի մասը հնարավոր չէ հաղթահարել: Դուք չեք ցանկանում լսել նրանց կարծիքը, ովքեր չեն խրախուսում ձեր գաղափարները և ձեռնամուխ եք լինում այնպիսի գործերի, որոնց ավարտին հասցնելու մեջ վստահ չեք:
Դուք հարկ չեմ համարում թաքցնել ձեր հայացքները և երբեմն ասում եք բաներ, որ կարող են դուր չգալ շրջապատին: Սակայն ձեր ուղղամտությունից ոչ ոք չի նեղանում, և դա զարմանալի չէ` այսօր դուք, անկախ ամեն ինչից, շատ հմայիչ եք:
Այծեղջյուր. Այսօր անհրաժեշտ է զգուշավորություն ամեն ձեռնարկած գործում. Միայն դա ձեզ կփրկի այս բարդ օրը խուսափել անախորժություններից: Աշխատեք փորձարարություններ չանել, շարժվեք արդեն փորձված մեթոդներով` անհրաժեշտություն չկա փնտրել նպատակին հասնելու սեփական ուղիները, երբ արդեն մեկ ուրիշի կողմից հարթվել է ուղիղ ու լայն ճանապարհ` դեպի ճիշտ նպատակակետը: Որոշումները, որոնց ճիշտ լինելը թվում է չափազանց ակնհայտ, իրոք լավն են և չարժե բարդացնել իրավիճակը միայն այն բանի համար, որ դուք ցանկանում եք օրիգինալ երևալ:
Ջրհոս. Այսօր դուք ցանկանում եք, որ աշխատատեղում ստեղծված իրավիճակը պարզ, հասկանալի և միանշանակ լինի: Ցավոք, դեռևս դրան հասնելն անհնար է, քանի որ անհասկանալի բաները, ակնարկները և կիսատ ասված մտքերն այնքան շատ են, որ ձեր բարձրացված հարցերին հստակ պատասխաններ ստանալ չի ստացվում: Ամենայն հավանականությամբ, խնդիրներ կծագեն գործընկերների հետ, որոնք անհետևանք չեն մնա:
Մտերիմների հետ հարաբերություններն էլ դասավորվում են անհարթ, և այս անգամ` ձեր մեղքով, քանի որ դուք չափից ավելի էմոցիոնալ ռեակցիա եք տալիս այն ամենին, ինչը ձեր շուրջ կատարվում է:
Ձկներ. Օրվա առաջին մասը տհաճ մտքերի, հիասթափությունների ժամանակն է: Նշանի որոշ ներկայացուցիչներ լիովին կհուսահատվեն: Սակայն այդ ամենն անտեղի է` իր բոլոր բացասական կողմերով, օրը նաև դրական կողմեր ունի: Դրանցից մեկը վերջապես որոշ գործեր ավարտին հասցնելու, ինչպես նաև բազմաթիվ մանր հարցեր լուծելու հնարավորությունն է, որոնք վաղուց ուշադրության կարիք ունեին:
Ճանապարհներին ծայրահեղ ուշադիր եղեք` տհաճ պատահարների հավանականությունը բավական մեծ է, ընդ որում` ինչպես հետիոտների, այնպես էլ` վարորդների համար: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, սակայն դրանք ժամանակավոր բնույթ կկրեն:
hraparak.am