Լավագույնի տիտղոսի համար Սոնայի թիմից Մերի (Մաշա) Մնջոյանից բացի, պայքարում էին Թաթայի թիմից Իսկուհի Հովհաննիսյանը, Արտո Թունջբոյաջյանի թիմից Գայա Արզումանյանը եւ Սոֆի Մխեյանի թիմից Նարեկ Մակարյանը:

“Հայաստանի ձայն”-ի` եզրափակչում հայտնված մասնակիցները դուետներով են հանդես եկել ինչպես իրենց մարզիչների, այնպես էլ նախագծի ռուսական տարբերակի հայ մասնակիցների հետ: