Նշենք, որ այդ քաղաքը հաջորդ տարի պետք է ընդունի Աշխարհի առաջնությունը, իսկ 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերը:
Դեպքը տեղի է ունեցել միկրոավտոբուսում: Չարագործները ավտոբուս են բարձրացել, դուրս հանել բոլոր ուղևորներին և զբոսաշրջիկ կնոջն ու նրա ընկերոջը տարել Ռիոյի ծայրամաս:
Այնտեղ մի քանի ժամ շարունակ նրան բռնաբարել են ընկերոջ աչքի առաջ: Տղամարդուն ուժգին ծեծել են ու ձեռնաշղթաներ հագցրել: Իսկ մինչ այդ նրանք զբոսաշրջիկներին ստիպել են քաղաքի բանկոմատներից հանել վարկային քարտերի վրա եղած գումարը:
Ոստիկանությունը պնդում է, որ հարձակվողները ձերբակալվել են: Զբոսաշրջիկների ազգային պատկանելության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
1in.am