Խոյ
Հանգստությունը և վստահությունը թույլ կտան քեզ հասնել մասնագիտական հաջողության: Կունենաս հետաքրքիր գաղափարներ, որոնք շուտով կիրականացնես: Բարենպաստ օր է ընկերական հանդիպումների, ինչպես նաև ռոմանտիկ ժամադրության համար:
Ցուլ
Ամեն ինչ, կարծես թե, լավ է, սակայն քեզ ինչ-որ մի բան անհանգստացնում է: Կարևոր է, որ կենտրոնանաս ընթացիկ հարցերի վրա, իսկ մնացած հարցերին կարող ես ավելի ուշ անդրադառնալ: Միգուցե տարաձայնություններ լինեն հարազատներիդ հետ:
Երկվորյակ
Հիանալի օր է նոր գործընկերներ գտնելու համար: Շփվելով կանանց հետ՝ոչ միայն տրամադրությունդ կբարձրանա, այլև կստանաս կարևոր տեղեկություն: Հնարավորություն կունենաս կարգավորել ֆինանսական խնդիրներդ, միգուցե դրամական մուտքեր լինեն:
Խեցգետին
Պետք է լավ մտածես, նախքան գործելը, սակայն քեզ մոտ կենտրոնանալ դժվար թե հաջողվի: Միգուցե լուրջ տարաձայնություններ առաջանան ղեկավարության, ինչպես նաև գործընկերներիդ հետ: Հնարավոր է անձնական կյանքում լինեն հիասթափություններ:
Առյուծ
Շատ ժամանակ ես կորցնում մանրուքների, խոսակցությունների վրա, որոնք ամենևին արժանի չեն ուշադրության: Բազմաթիվ նոր տեղեկություններ կստանաս, սակայն դրանք ստուգման կարիք կունենան: Բարենպաստ օր չէ գնումների համար:
Կույս
Չնայած ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ինքդ ես ցանկանում, սակայն կկարողանաս հաղթահարել դժվարությունները: Հիանալի օր է մտերիմներին օգնելու համար: Կարող ես խոշոր գնումներ անել, ֆինանսական հարցերի հետ կապված որոշումներ կայացնել:
Կշեռք
Կկարողնաս բազմաթիվ հարցերին լուծում տալ, որոնք վաղուց մտահոգում էին քեզ: Կարող ես նոր կապեր հաստատել, հնարավոր է կարևոր գործնական առաջարկ ստանաս: Շատ լավ օր է հարազատների հետ շփման, միջոցառումների մասնակցելու համար:
Կարիճ
Բազմաթիվ խնդիրներ, որոնք կառաջանան այսօր, կարիք ունեն անհապաղ լուծման: Դու մոռանում ես ընթացիկ հարցերի մասին, հենց դրանում է կայանում քո սխալը: Միգուցե մասնակցես միջոցառումների, որոնք այնքան էլ քո սրտով չեն: Երեկոյան լավ կլինի մի փոքր հանգստանաս:
Աղեղնավոր
Դու շատ անմտածված քայլեր ես անում, որոնք չունեն բացատրություն: Բարդ օր է գործնական հարաբերությունների տեսանկյունից: Դու ամեն ինչ անում ես, որ քո շուրջը հավաքվեն թշնամիներդ: Լավ օր չէ նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար:
Այծեղջուր
Քեզ անընդհատ անհանգստացնում է, թե ինչ է կատարվում շուրջդ: Շրջապատող մարդկանց թվում է, թե քեզ հետ դժվար կլինի լեզու գտնել, սակայն դա այնքան էլ այդպես չէ, դու պատրաստ ես գնալ զիջումների: Բարենպաստ օր է գնումներ անելու համար:
Ջրհոս
Գործնական հարաբերություններ հաստատելու համար այնքան էլ լավ օր չէ: Ստիպված կլինես երկար ժամանակ հատկացնել քեզ հարազատ մարդականց օգնելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է հյուրեր ընդունելու, կարևոր մարդկանց հետ շփվելու համար:
Ձկներ
Օրվա առաջին կեսն այնքան էլ բարենպաստ չէ: Հնարավոր է շատ կարևոր հարցեր հետաձգվեն: Բարենպաստ օր չէ անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու, տեղափոխություններ անելու համար: Դեղեր օգտագործելիս եղիր զգույշ: