Վերջինս գնացել է պարզելու, թե ինչ պատճառով են ձերբակալվել ակտիվիստները, փոխանցում է Times.am-ը:

Փոստանջյանի խոսքերով` մանրամասների մասին իրենք կտեղեկացնեն ժամը 18:00-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ ձերբակալվածների թվում են Եղիա Ներսիսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մարիամ Սուխուդյանը և այլք: Նրանք բոլորը տարբեր ոստիկանական բաժանմունքներում են գտնվում:

Վերջինս կոչ արեց հանրությանը` բողոքի ակցիա իրականացնել ոստիկանական բաժանմունքների դիմաց: