Չնայած որ վերջին ժամանակներս կանայք ավելի թեթևամիտ են դարձել, հետաձգում են ամուսնությունները և նախընտրում են հաճախ փոխել զուգընկերներին, նոր ուսումնասիրությունը պարզել է, որ սեքսում ամենակարևորը զգացմունքային բաղադրիչն է: Պահպանակներ արտադրող Durex հայտնի ընկերությունն ուսումնասիրություններ է անցկացրել 2000 տղամարդկանց ու 25 տարեկանից բարձր կանանց շրջանում և պարզել է, որ կանանց 87 %-ը սեքսում վստահությունն ու երկարատև հարաբերություններն ավելի է նախընտրում, քան անծանոթի հետ սեքսը:

Տղամարդկանց 95 %-ը նույնպես համաձայնել է, որ զգացմունքային կապը սեքսն ավելի հաճելի է դարձնում: Երկու սեռերի ներկայացուցիչներն էլ վստահեցրել են, որ հավատարիմ զուգընկերոջ հետ սեքսն ավելի թեժ է, քան անծանոթի հետ հարաբերությունները:

Վերջնական արդյունքում, ավելի խորը հարաբերությունների ձգտումը միշը հաղթում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Նույնիսկ բաժանումից հետո տղամարդիկ և կանայք հակված են նախկին զուգըներոջ հետ ինտիմ հարաբերությունները ջերմությամբ հիշել, սակայն ակնթարթային հարաբերությունները լուրջ չեն ընդունվում:

1in.am