Բեղմնավորման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները`

– նորմալ զարգացած արգանդ,
– ձվարաններ` նորմալ ձվազատումով,
– անցանելի արգանդափողեր,
– կենսունակ սպերմա,
– ապերմատոզոիդների համար թափանցելի արգանդավզիկի լորձ:

Այդ պայմանների ապահովման և բեղմնավորման համար անհրաժեշտ է կնոջ և տղամարդու նորմալ զարգացած և գործող սեռական համակարգը: Բեղմնավորման ունակ ձվաբջջի զարգացումը տեղի է ունենում կանանց սեռական գեղձերում` ձվարաններում: Տղամարդու սեռական գեղձերում` ամորձիներում է տեղի ունենում բեղմնավորելու ունակ արական սեռական բջիջիների` սպերմատոզոիդների զարգացումը: