Գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ տարածված հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ (հորմոնալ պրեպարատներ) և ներարգանդային հակաբեղմնավորիչները: Սակայն պետք է հաշվի առնել, որ հորմոնալ պրեպարատների կիրառումը կրում է խիստ անհատական բնույթ, հիմնականում խորհուրդ է տրվում միջին տարիքի կանանց ընդ որում պրեպարատի ընտրոությունը կատարվում է անպայման բժշկի խորհրդատվությամբ, անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Ներարգանդային հակաբեղմնավորիչների թվին են պատկանում պարույրները, որոնք առավել ցուցված են պարբերաբար սեռական կյանքով ապրողներին, քանի որ ունեն տևական ազդեցություն: Ներարգանդային միջոցների արդյունավետության գործակիցը կազմում է 98% և որ ամենակարևորն է կողմնակի ազդեցությունները համեմատաբար ավելի քիչ են: Իսկ ներհեշտոցային միջոցները` մոմիկները և մածուկները ունեն ավելի կարճատև ազդեցոքւթյուն / ազդեցությունը սկսվում է տեղադրելուց 5 րոպե հետո տևում է մինչև 4 ժամ/, որոնք հակաբեղմնավորիչ հատկությունից բացի օժտված են նաև հակամանրեային և բուժիչ ազդեցություն:

Ընդհատված սեռական հարաբերությունը հղիությունից պաշտպանվելու առավել տարածված մեթոդներից է: Այն ինչպես և մյուս տարբերակները ունի իր դրական և բացասական կողմեր: Այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել: Այս մեթոդը արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքում հեղուկում, սպերմատոզոիդների առկայություն հետևապես հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ վաղաժամ սերմնածայթքում, սեռական թուլություն և նևրոզ ի վերջո կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության:

Կենսաբանական կամ օրացույցային մեթոդը, որի արդյունավետության գործակիցը կազմում է 90%, հիմնված է ձվազատման ժամկետի որոշման և նշված օրերին սեռական հարաբերությունների հաճախականության սահմանափակման վրա: Սովորաբար այն դաշտանային ցիկլի 14-րդ օրն է, սակայն ապահովության համար խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից 10-ից մինչև 17-րդ օրը, այսինքն մեկ շաբաթ:

Մեխանիկաական հակաբեղմնավորիչներից լայն տարածում ունեն պահպանակները, որի արդյունավետության գործակիցը կազմում է 88% Մեթոդի առավելությունը կայանում է նրա օգտագօրծման հարմարավետության և պարզության մեջ: Պահպանակների առավելության ևս մեկ կարևոր հանգամանք, այն գրեթե 99% պաշտպանում է սեռավարակներից:

Այնուամենայնիվ պետք է հիշել, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ցանկացած մեթոդի արդյունավետությունը աճում է վերջինիս ճիշտ և մշտական կիրառման դեպքում:

sexology.am