Կանանց մեծամասնությունը հակված է ի դեմս նոր զուգընկերոջ անմիջապես տեսնելու իր ողջ կյանքի սիրուն, ապագա ամուսնուն: Բայց միշտ չէ, որ տղամարդը հարմար է ամուսնության տեսանկյունից: Հնարավոր է՝ նա ռոմատիկ սիրահար է, կամ Ձեզ թվում է՝ միանգամայն համընկնում են երկուսիդ ընկալումները, բայց արի ու տես, որ կա տղամարդու երեք տիպ, որոնց հետ չարժի խոր հարաբերություններ կառուցել: Բրիտանացի սոցիոլոգների կարծիքով, այդ տեսանկյունից առաջին տեղում են խրոնիկ գործազուրկները: Ինչքան էլ քեզ, սիրահարված շատ կանանց պես, թվում է՝ սոված-ծարավ սիրելիիդ հետ կհասնես անգամ աշխարհի ծայրը, բաց մի թող սթափվելու պահը… Այս տեսակը, որն ամբողջ կյանքում այդպես էլ չի գտնում իրեն համապատասխան աշխատանք, համոզված եղիր՝ ունի բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք հերթով ի հայտ են գալու ձեր համատեղ կյանքում:

Երկրորդը անկուշտ սեքսամոլներն են, որոնց ուղեղը զբաղված է առաջին հերթին մեկ բանով՝ փորձարկումներով անկողնում: Միգուցե Դուք էլ դեմ չեք սեքսուալ էքսպերիմենտներին, բայց ուշադիր եղեք, որ Ձեր տղամարդը դրա անհագուրդ սիրահար դուրս չգա… Նմանները այդպես էլ ողջ կյանքում չեն մնում մի կնոջ կողքին՝ իրենց նետելով հաճույքների մի ափից մյուսը:

Եվ ի վերջո, հեռու մնացեք այն տղամարդուց, որն անընդհատ փորձում է ինքնահաստատվել Ձեր հաշվին: Համոզված եղեք, որ այդպիսիններն ընտանեկան կյանքում վերածվում են անկառավարելի դեսպոտների:

Աղբյուր