Ինչպես վթար վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
Տեղում է նաև ՃՈ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, սակայն, քանի որ վթարի հետևանքով կա մեկ տուժող, հետևաբար հետաքննիչը այստեղ անելիք չունի: Դեպքի վայր պետք է ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Վթարված ավտոմեքենաների վարորդները արդարացիորեն զարմանում էին, որ եթե ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ բոլոր ավտոմեքենաների համար որպես փոխհատուցում վճարելու են մեկ միլիոն դրամից քիչ ավելի գումար, ապա ի՞նչպես է կատարվելու բաշխումը, երբ ասենք Mercedes-ներից մեկը 1 միլիոնից ավելի վնաս է կրել: