Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ոտիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Հարավային ֆեդերալ շրջանի տրասնպորտային ՔՀՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հետախուզվում է 64-ամյա Թուրքմենստանի Հանրապետության Թուրքմենբաշի քաղաքում ծնված, սակայն Մոսկվա Ուլյանովի փողոց շենք 32 բնակարան 13-ում հաշվառված Աղաբեկ Բադալովը։
Ա. Բադալովը 2012 թվականի օգոստոսի 10-ին Վարդենիսի տարածքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կողմից ստացել է HP 225 մահվան վկայական։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ստացված գրության պահանջները կատարելու դեպքում պարզվել է, որ Հակոբ Ռուբենի Ռուբենյանը 2012 թվականի օգոստոս ամսին Վարդենիս ՔԿԱԳ տարածքային բաժին է ներկայացրել ՌԴ քաղաքացի Աղաբեկ Բադալովի անվամբ լրացված ակնհայտ կեղծ պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող Մարտունիի բժշկական կենտրոն ՀԲ-ի կնիքով հաստատված 2012 թվականի հուլիս 22-ի թվագրմամբ թիվ 152 մահվան մասին վկայագիրը, Ա. Բադալովի 2 անձնագրերը, որոնց հիման վրա 2012-ի օգոստոսի 10-ին ստացել է թիվ 255 ԱԲ 099 191 մահվան վկայականը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 61/23 հասցեի բնակիչ Հակոբ Ռուբենյանը, օգտագործելով ակնհայտ կեղծ փատաթուղթ, Վարդենիսի ԶԱԳՍ-ից ստացել է Ա. Բադալովի անվամբ մահվան վկայական, այն 2012 թվականի օգոստոս ամսին ներկայացրել է Վարդենիսի ԶԱԳՍ և օգոստոսի 10-ին և Վարդենիսի ԶԱԳՍ-ից ստացել է մահվան վկայական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ համայնքի «Թուխ մանուկ» կոչվող գերեզմանոցում արտաշիրմում է կատարվել 1949-2012 գրառումով գերեզմանում, որի գերեզմանաքարի վրա գրված է եղել Բադալով Աղաբեկ Գրիգորի։ Արտաշիրումից հետո հայտնաբերվել է, որ դագաղում եղել է 4 պարկ ավազ։
Ըստ ֆոտոլրագրողի՝ արդեն որպես վկա հարցաքննվել է Կարմիր գյուղ համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Կարեն Մինասյանը, ով հայտնել է, որ իր համագյուղացի, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Ռուբենյանը 2012 թվ հունիս-հուլիս ամիսների ընթացում հանդիպել է իրեն և ասել, որ իր ընկերոջ հայրը մահացել է, Երևանում տեղ չկա թաղելու և խնդրել է, որ նա դիմի Կարմիր գյուղի գյուղապետ Միշա Դանիելյանին։ Հաջորդ օրը ինքը դիմել է գյուղապետին և գյուղապետի համաձայնությամբ 1 օր անց Ռ. Ռուբենյանը «Ռավ 4» մակնիշի ավտոմեքենայով գերեզմանոց են բերել փակ վիճակում գտնվող դագաղ և այն առանց բացելու, թաղել, հետագայում տեղադրել են գերեզմանաքար Բադալով Աղաբեկ Գրիգորի գրառումով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախաքննության ընթացում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Ագովո-Չեռնովորսկի Ներքին գործերի վարչության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղաբեկ Բադալովի նկատմամբ։ Վերջինիս գործողությունների հետևանքով «Մակտրեն-Նավթա» ՍՊԸ-ին պատճառվել է խոշոր չափի՝ 40 միլիոն 261 հազար 832 ռուսական ռուբլու վնաս։
Պարզվում է, որ Բադալովը խարդախության նպատակով յուրացրել է խոշոր գումարը և Հ. Ռուբենյանի հետ կազմակերպել է իր կեղծ մահն ու թաղումը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
shamshyan.com