Ինչպես բարելավել ամառային սեքսը? Ահա բավականին պարզ բաղադրատոմս, որը ապացուցված է Միացյալ Նահանգների Հարավ – Արեւմտյան համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության գործնական արդյունքներով, սեքսոլոգ Բ. Յեշինի ղեկավարությամբ:

Ամերիկացիները հայտնաբերել են, որ կոֆեինը ավելացնում է տղամարդու ուժը: Փորձագետները վերլուծել են ուսումնասիրության մասնակից 26 – ից 47 տարեկան 120 տղամարդկանց եւ նույնքան կանանց տվյալները, որոնցից ոմանք օրգազմի իրականացման որոշակի խնդիրներ են ունեցել: Հսկողության խումբը բաղկացած էր տղամարդ եւ կին կամավորներից, որոնց խնդրել են 150 մլ սառը սուրճ խմել, ճաշին:

Պարզվեց, որ սառեցված սուրճ օգտագործելուց հետո, սուբյեկտները նշել են սեռական ցանկության բարելավում: Ընդ որում 67% – ի մոտ, վերականգնվել է պոտենցիան եւ բարձրացել է գրգռվածությունը: Եւ տղամարդկանց 13% – ը հայտնել է, որ կարողացել են մինչեւ 10 րոպե երկարացնել ինտիմ հարաբերությունը, որի նախկին տեւողությունը 1-2 րոպե էր:

Կոֆեինի չափավոր դոզաները օգնում են խթանել սեռական գործառույթները, երկարացնում են վայելքի տեւողությունը, ասում են ԱՄՆ հետազոտողները: Ընդ որում, կոֆեինը տարբեր կերպ է գործում  տղամարդկանց եւ կանանց վրա: Եթե ​​ուժեղ սեռի մոտ դա արտահայտվում է սեռական ակտի  տեւողության երկարացմամբ, ապա կանանց մոտ նվազեցնում է օրգազմային զգացողության ստացման ժամանակը:

Իսրայելցի սեքսոլոգ Յեշին Բարուխը ավելի հեռուն գնաց: Ցանկանալով օգնել տարվա տաք սեզոնում լիբիդոն նվազեցնել ցանկացող պացիենտներին, նա որոշեց ստուգել հատկապես  որ սուրճը ու օրվա որ ժամին է ընդունակ օպտիմալ մեծացնել տղամարդկանց սեռական ցանկությունը  եւ արագացնել կանանց օրգազմը:

Կատարելով մի շարք փորձեր 64 պացիենտների հետ, նորարարը հանգեց հետեւյալ եզրակացությունների.
Տարվա տաք եղանակներին սեքսի համար լավագույն ժամանակը առավոտյան ժամը 7.30 ից մինչեւ 8.00 :
Առավել արդյունավետ ազդեցություն է գործում թարմ աղացած սուրճը: Լուծվող սուրճը ցանկալի արդյունքի չի բերի:

Սեքսոլոգը խորհուրդ է տալիս սուրճը եփել երեկոյան, քնելու գնալուց քիչ առաջ, ըմպելիքը անցկացնել քամիչով, ապա լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ, հովացնել, եւ դնել սառնարանում, ողջ գիշերը:
Առավոտյան տղամարդկանց ընդունել 150 մլ սառը ըմպելիք եւ կանանց 100-150 մլ: Ազդեցությունը, – հստակորեն կգերազանցի ձեր բոլոր սպասումները, ասում է սեքսոլոգը:

lurerarm.blogspot.com