Տղամարդու կյանքում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում սեռական ֆունկցիան: Կանանց համեմատությամբ՝ տղամարդու համար սեռական ֆունկցիան ավելի կարեւոր է: Կանայք սեքսով սկսում են չհետաքրքրվել եւ դրա կարիքը չզգալ՝ 45-50 տարեկան հասակում: Սակայն դա չի նշանակում, որ դրանից հետո կնոջը սեքսը չի հետաքրքրում: Կինը, ի տարբերություն տղամարդու, միշտ ունենում է սեռական հարաբերության ցանկություն:
Ե
թե կնոջ համար գոյություն ունի կլիմակտերիկ շրջան, որը նպաստում է սեռական հարաբերությունների նկատմամբ ժամանակավոր անտարբերությանը, ապա տղամարդու համար կլիմաքս կոչված երեույթը, որպես այդպիսին, գրեթե չկա: Որքան էլ տղամարդը կլիմակտերիկ շրջանում լինի, միեւնույն է, նրան միշտ հետաքրքրելու է սեքսը: Ցանկացած առողջ տղամարդ միշտ էլ ցանկանում է սեքսուալ կյանքով ապրել: Սեռական ֆունկցիան շատ զգայուն ֆունկցիա է՝ բազմաթիվ գործոններով պայմանավորված: Այդ գործոններից յուրաքանչյուրի խախտումից կարող է տուժել սեռական ֆունկցիան: Յուրաքանչյուր տղամարդու կյանքում էլ գալիս է մի շրջան, երբ նրա հնարավորությունները նվազում են: Միջին տարիքից հետո տղամարդկանց մեծ մասի մոտ սեռական ֆունկցիան զգալի չափով իջնում է: Եթե միջին տարիքի տղամարդը երկար ժամանակ ապրել է առանց սեքսի, սեռական ֆունկցիայի վերականգնումը շատ բարդ է: Սակայն նորմալ զուգընկերոջ պարագայում սեռական ֆունկցիայի վերականգնումը հնարավոր է: Առողջ սեռական կյանքով ապրելու դեպքում ոչ ոքի չի սպառնա ժամանակից շուտ սեռական ակտիվության նվազումը: Պետք է ապրել առողջ ապրելակերպով և ունենալ նորմալ զուգընկեր:
ՍԵՌԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԴԵՐԸ
Comments are closed.