Շվեդ գիտնականները մի անսովոր հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են 300 կանայք: Գիտնականներն օրինաչափություն են գրանցել. որքան կանայք ավելի շատ սուրճ էին օգտագործում, այնքան վերջիններիս կուրծքը փոքրանում էր: Հետազոտությանը մասնակցած կանայք, ովքեր օրական երեք բաժակ սուրճ էին խմում, միջինում կորցնում էին կրծքի ծավալի 17%-ը:
Պետք է ընդգծել, որ գիտնականների կարծիքով՝ մեծ կուրծք ունեցող կանանց վրա սուրճն ունի դրական ազդեցություն՝ իջեցնելով կրծի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բացի այդ, այս ըմպելիքն ազդում է կանանց օրգանիզմում առկա տղամարդու հորմոնների մակարդակի վրա, ինչը նույնպես կապում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականության իջեցման հետ:
doctors.am