«Սեքսի ժամանակ կանանց կողմից օրգազմի իմիտացիան հանդիպում է բավականին հաճախ: Պատճառները մի քանիսն են:
1. Դա արվում է նրա համար, որպեսզի սեքսն արագ ավարտվի: Սա ամենից տարածված պատճառն է: Գաղտնիք չէ, որ կանացի սեքսուալությունն ավելի խոցելի է, քան տղամարդունը. կնոջ սեռական ցանկության վրա ուժեղ ազդեցություն են թողնում հոգեբանական գործոնները, որոնք կապված են աշխատանքային, երեխաների հիվանդության եւ այլ խնդիրների հետ: Նման իրավիճակում նա կարող է օրգազմի իմիտացիա անել, քանի որ դա ամենապարզ միջոցն է արագ ավարտելու սեռական ակտը, որը ջանքեր է պահանջում եւ հաճույք չի պատճառում:
2. Դա անում են հանուն տղամարդու: Հաճախ է պատահում, որ կինը հաճույք է ցուցադրում, քանի որ վախենում է տղամարդուն վիրավորել խոստովանությամբ, որ սեքսի ժամանակ ոչինչ չի զգում: Կամ էլ մյուս կողմը. կինը դա անում է՝ որպես պարգեւ զուգընկերոջ ջանքերին: Նման վերաբերմունքն օգուտ չի բերում, սակայն կարող է խնդիրներ ստեղծել միջանձնային հարաբերություններում: Չէ՞ որ մի օր խաբեությունը կբացահայտվի:
Բացի այդ, իրական վիճակը մշտապես թաքցնելը հենց կնոջը կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների կամ նույնիսկ սթրեսի:
3. Ֆրիգիդ, այսինքն՝ սեռապես սառը չթվալու համար: Այս տարածված պատճառը դեպքերի մեծամասնությամբ ավելի շատ հոգեբանական խնդիրներն են, որոնք մասամբ ֆիզիկական հիմքեր չունեն. ամբողջությամբ սեռապես սառը կանայք չափազանց հազվադեպ են հանդիպում:
Դա տեղի է ունենում այն դեպքում, եթե նախկինում կնոջը սառնության մասին դիտողություն են արել, որն իր հերթին բերել է սեփական «անլիարժեքության» համար մեղքի զգացողության եւ, միջոցներ եւ ուղիներ փնտրելու փոխարեն, որոնք կօգնեին «ցնցել» զգայունությունը, նրանք օրգազմի իմիտացիայի են դիմում, որպեսզի զուգընկերն այդ մասին չիմանա:
Ամեն դեպքում, հարկավոր է ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի օգնությանը: Եվ դրա համար ամենալավ ժամանակն այն պահն է, երբ հասկանում եք, որ այդ օգնությունը ձեզ անհրաժեշտ է, եւ պատրաստ եք այն ընդունել: Նույնիսկ եթե նյարդայնանում եք այդ առիթով: Ժամանակին մասնագետին դիմելը թույլ կտա կանխարգելել հնարավոր բարդությունները», – եզրափակեց Վ. Շահրամանյանը:
style.news.am