Այս տարի Նորաձևության Շաբաթից առաջ ռուս մոդել Կիրա Դիխտյարը սկանդալային հարցազրույց է տվել: Նա պատմել է, թե ինչ միջոցներով են մոդելները պահպանում իրենց քաշը: Նրա խոսքերով, աղջիկները օրեկան մի քանի տուփ ծխախոտ են ծխում կամ լուծողական դեղեր օգտագործում, որը կախվածություն է առաջացնում:

Շատերը թմրանյութ են օգտագործում` նյութափոխանակությունը արագացնելու համար:
Շատ տարածված է նյութափոխանակությունը հորմոններով արագացնող սրսկումները: Տեղեկություն կա, որ ոմանք ախորժակը փակող դեղեր են օգտագործում:

Մեկ ուրիշ մոդել հաստատել է, որ շատ աղջիկներ հիպնոզի մեթոդի են դիմում, որպեսզի կարողանան կարգավորել քաղցն ու ազատվել ավելորդ քաշից:

Շատ մոդելներ տառապում են անորեկսիայով:

Ի դեպ, ստատիստիկայի համաձայն, քսան տարի առաջ ֆոտոմոդելները սովորական կանանցից 8%-ով պակաս էին կշռում, իսկ այժմ այդ թիվը հասել է 23%-ի: