Հերթական աշխատանքային օրվա առավոտը դու կարող ես ծախսել տարատեսակ մտքերի վրա. ճաշի ժամին արժե՞ գնալ մարզասրահ, թե՞ ոչ, արդյո՞ք ատամները սպիտակեցնելու ժամանակն է, որտեղի՞ց գտնել լայնեզր ֆետրե գլխարկ: Անմեղ մտքեր են, այնպես չէ՞: Մինչդեռ քո սիրած էակն ազատ րոպեներին հիմնականում մտածում է ձեր հավանական սեքսի մասին:

-Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ սեքսի մասին օրվա մեջ մտածում են միջինը 19 անգամ,- նշում է գիտությունների դոկտոր, «Անվախ սեքս» գրքի հեղինակ Ջոյ Դևիդսոնը: Այդ մտքերի մեծ մասը գալիս է այն մտահոգությունից, թե ինչ է նրանց սպասում երեկոյան, և սպասում է, առհասարակ, թե ոչ: «Ուստի, եթե դու ակնարկես ընկերոջդ քո պատրաստակամության մասին, ապա, որպես վարձատրություն, երեկոյան կստանաս անկրկնելի սեքս, քանի որ նա կերազի այդ մասին ողջ օրվա ընթացքում` գործի դնելով իր երևակայությունը և միաժամանակ խենթանալով ցանկությունից»,- պարզաբանում է դոկտոր Դևիդսոնը:

Արթնանալուն պես

Վաղ առավոտյան արթնացրու նրան` մարմնովդ նրա մարմնին հպվելով և ջերմ, դանդաղ համբույր պարգևելով: Երբ նա վերջապես արթնանա, հետ քաշվիր և ասա, որ եթե անմիջապես չսկսի պատրաստվել, կուշանա աշխատանքից: Սակայն նշիր, որ անհամբեր կսպասես երեկոյին` սկսածդ ավարտին հասցնելու համար:

Հեռանալուց առաջ

Թեթև սեղմիր նրա հետույքը և հավաստիացրու մեկ անգամ ևս, որ երեկոյան ձեզ անմոռանալի պահեր են սպասում: Տնից դուրս գալուց առաջ թաքուն նրա գրպանը կամ պայուսակի մեջ դիր կրքոտ երկտող, որը նա կհայտնաբերի արդեն աշխատավայրում:

Ճաշի ժամին

Ճաշից առաջ հաղորդագրություն ուղարկիր նրան հետևյալ բովանդակությամբ. «Ինչպես հարկն է սնվիր, քանի որ երեկոյան ընթրիք չես ստանա, մինչև մենք չավարտենք մեր խենթությունները»:

Ճաշից հետո

Մոտավորապես ժամը 15:00-ին նրան ուղարկիր որևէ կրքոտ արտահայտություն, ինչպես նաև՝ սեքսուալ ներքնազգեստի լուսանկար՝ ավելացնելով. «Ի՞նչ ես կարծում, ինձ կսազի՞»:

Տուն մտնելուց առաջ

Հավաստիացիր, որ նա քեզնից առաջ է տուն վերադարձել: Ներս մտնելուց առաջ քանդիր շապիկիդ կոճակները և հանիր կիսավարտիքդ: Այնուհետև հանձնիր այն սիրելիիդ և ուղղվիր դեպի ննջարան: Ուշքի գալով` նա կշտապի քո հետևից` քեզ տիրանալու անդիմադրելի ցանկությամբ: