Առաջարկում ենք հաճախ աչքի անցկացնել այս ուղեցույցը և ընկղմվել այն խելքահան անող հաճույքի մեջ, որը քեզ կարող է պարգևել քո օրգանիզմի այս պստիկ մասը:

Ի՞նչ է այդ G կետը և գոյություն ունի՞ այն, արդյոք:

Պարզվում է` կանանց մեծամասնությունը ոչ միայն չի հավատում, այլև նույնիսկ չի կասկածում այդ կետի գոյության մասին: Այնինչ աշխարհի առաջնակարգ սեքսոլոգները հաստատում են, որ G կետը իրական է, և որ երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր կին ունի այն:

Սակայն հեշտոցի մեջ գտնվող այս գերզգայուն հատվածը հայտնաբերելն ընդամենը զվարճանքի սկիզբն է: Ինչպես քո ծլիկը, G կետը կարող է անհամար եղանակներով ներառվել սեքսի յուրաքանչյուր փուլ՝ սկսած նախերգանքից, վերջացրած օրգազմով՝ էլ ավելի կրքոտ և ինտիմ դարձնելով այն, ինչ դու արդեն իսկ համարում էիր գերազանց:

Եվ դու միակը չես լինի, ով կհասնի բավարարման լիովին նոր մակարդակի: Օգտագործելով այս հպումները, հնարքներն ու դիրքերը՝ քեզ գրգռելու այնպես, ինչպես երբեք, քո տղամարդն ինքն էլ կդառնա ավելի ցանկասեր: Երբ հասնես եզրափակիչ հզոր ակորդին, որը կոչում են «G-գազմ», արդեն չես իմանա, թե որտեղ է ավարտվում նրա մարմինը, և սկսվում՝ քոնը:

G կետը գտնելու GPS

Պատճառներից մեկը, թե ինչու են կանայք դժվարանում իրենց G կետը գտնելու հարցում, այն է, որ չգրգռված վիճակում այն գտնելը բավական բարդ է: Սա բացատրվում է նրանով, որ G կետը կազմված է էրեկցիայի հատկությամբ օժտված հյուսվածքից, որը ձգվում է այն ժամանակ, երբ գրգռված ես: Ուրեմն տրվիր Ռոբերտ Պատինսոնի մասին ֆանտազիաներին, շոյիր ծլիկդ… այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Հենց հասնես բավարար գրգռվածության, մատդ սահեցրու հեշտոցիդ մեջ: G կետը գտնվում է մոտավորապես 1.5 սմ-ից մինչև 5 սմ խորքում՝ հեշտոցի դիմային պատի երկայնքով (որովայնի կողմից դեպի հետույքի կողմ):

Այն 20 դրամանոցի չափ է, մի փոքր «կնճռոտ» կամ սպունգանման: Մանրամասն ուսումնասիրիր դիմային պատը՝ մատիդ ծայրը կլորացրած, ասես մատով մեկին մոտ կանչելու շարժում ես անում: Քո G կետը գտնվում է հենց միզուկի կողքին (դա այն «խողովակն» է, որի միջով հոսում է մեզը), և ուրեմն՝ այս էրոգեն կետին դիպչելը կարող է քեզ մոտ այնպիսի զգացում առաջացնել, կարծես միզելու կարիք ունես: Բանի տեղ մի՛ դիր. կարիքը հոգալու անհրաժեշտության այդ զգացողությունն արագորեն կթուլանա և իր տեղը կզիջի հաճույքի ուժեղ զգացմանը:

Լարվածությունն աճեցնող հնարքներ

G կետը պտուկների ու ծլիկի հետ այլ ընդհանրություններ ևս ունի: Որքան ավելի շատ է աճում լարվածությունը, այնքան ավելի մեծ է լինում օրգազմի ժամանակ ապրած հաճույքը: Կան հպումներ, որոնք նախերգանքի ընթացքում օգտագործելով՝ հետզհետե կմեծացնեն զգայունությունդ և հիմք կնախապատրաստեն հզոր «պայթյունի» համար:

Հաճույք՝ թփթփացնելու միջոցով

Երկու մատով G կետիդ նրբորեն թփթփացնելը կգրգռի այդ տարածքը: Փորձիր ինքդ կամ էլ զուգընկերոջդ խնդրիր իր երկու մատները սահեցնել ներս և թեթևորեն թփթփացնել քո G կետին: «Այդ հպումները շարունակ գրգռում են G կետիդ մոտ գտնվող նյարդերն այնպես, որ թվում է, թե քեզ առաջին անգամ են այդպես շոյում»,- ասում է դոկտոր Իվոն Ք. Ֆուլբրայթը:

Դիմապակու խոզանակ

Մինչ թփթփացնելը ստեղծում է հաճելի լարվածություն, անընդհատ հպումը բազմապատկում է այդ զգացողությունը: Մատիդ ծայրը քսիր (կամ այնպես արա, որ զուգընկերդ իր մատը քսի) քո G կետին այնպես, ինչպես մեքենայի խոզանակն է մաքրում դիմապակին: Մի կողմից մյուսը շարժվող մատի ծայրը գրգռում է մոտակա նյարդային վերջավորությունները և քո G կետի շուրջ ստեղծում հաճույքի անհավանական ներհոսք:

Տուր ինձ «C»

Այն ժամանակ, երբ «գդալների դիրքով» պառկած ես տղամարդուդ կողքին, խնդրիր նրան իր մեկ կամ երկու մատը մտցնել հեշտոցիդ մեջ և քնքշորեն շոյել քո G կետը: Մի քանի րոպե անց խնդրիր նրան իր բթամատի բարձիկը դնել ծլիկիդ անմիջապես վերևը կամ ներքևը՝ այնպես, որ նրա ամբողջ ձեռքը ստանա «C» տառի ձև:
Խրախուսիր զուգընկերոջդ, որ մերսի ծլիկդ՝ միևնույն ժամանակ մեղմ, իսկ հետո ավելի ամուր սեղմելով քո G կետը: «Ծլիկիդ նյարդերը ձգվում-հասնում են մինչև քո G կետ, ուստի երկու կետերի միաժամանակյա շոյումը կբարձրացնի բուռն ցանկասիրության ալիք»,- ասում է Ֆուլբրայթը:

Բթամատը՝ վեր

Ծնկի իջիր մահճակալին, քեզ հարմար ձևով տարածիր ծնկներդ, իսկ իրանդ պահիր ուղիղ: Սիրելիիդ ասա, որ ծնկի իջնի անմիջապես քո թիկունքում և բթամատի բարձիկով զգուշորեն ներթափանցի քո մեջ` հասնելով G կետիդ: «Մինչ նա մեղմորեն դիպչում և շոյում է քո G կետը, խրախուսիր նրան միաժամանակ փաղաքշել և համբուրել կուրծքդ, հատկապես պտուկներդ՝ այնպես, որ այդ երկու էրոգեն գոտիները ցցվեն ու պնդանան սեռական գրգռման ժամանակ»,- խորհուրդ է տալիս Չիկագոյի Ֆայնբերգի բժշկագիտական դպրոցի կլինիկական հոգեբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի դասախոս դոկտոր Լաուրա Բերմանը:

Դիրքեր, որոնք թույլ են տալիս խփել «G թիրախին»

Երբևէ պատահե՞լ է, որ սեռական ակտի միջնամասում քո տղամարդը հրումները սկսի կատարել մի որոշակի անկյան տակ ու, օպպա՛, քեզ պարուրում է մի ուրիշ հաճույքի ալիք, որն ավելի խորն է ու այնպես հաճելի է ողողում մարմինդ: Հավանաբար դա եղել է այն պահին, երբ քո սիրելիի առնանդամը դիպել է G կետիդ: Պետք չէ պարզապես սպասել այդ երջանիկ դիպվածին: Մեր առաջարկած դիրքերը կապահովեն, որ նրա անդամը քո G կետը շոյի շարունակաբար:

Զվարճալի ուղևորություն դեպի G կետ

Քո G կետը գրգռելու համար սեքսի լավագույն դիրքը «կինը վերևից»-ն է. դու վերահսկում ես ներթափանցման խորությունն ու տեմպը, իսկ մարմինդ մի փոքր հետ թեքելը թույլ է տալիս, որ նրա առնանդամը մերսի քո հեշտոցի դիմային պատը: ««Հեծնիր» նրան՝ ոտքերդ լայն բացած, ոտնաթաթերդ՝ անկողնի վրա հարթ դրած, ծնկներդ՝ ծալած և ուղղված դեպի առաստաղը: Թեքվիր առաջ, հավասարակշռությունդ պահելու համար ձեռքերդ դիր նրա ազդրերին և ազդրերդ շարժիր վերուվար»,- խորհուրդ է տալիս Ֆուլբրայթը: – Դու կհայտնաբերես, թե որ անկյան տակ ես ամենից շատ գրգռվում»:

Լիակատար ճնշում

Սա մի ցնցող դիրք է այն դեպքերի համար, երբ ծուլություն ես զգում. մագլցիր սիրելիիդ վրա այն ժամանակ, երբ նա պառկած է մեջքի վրա, ապա թեքվիր դեպի հետ այնպես, որ մեջքով հենվես նրա կրծքավանդակին, և մտցրու նրա առնանդամը քո մեջ: Քեզ անհրաժեշտ կլինի միայն մի աննշան հրում կատարել, որպեսզի զգաս, թե ինչպես է տղամարդուդ առնանդամը հպվում քո G կետին: «Վերցրու նրա ձեռքը և դիր քո սեռական թմբիկին` արտաքին այն հատվածում, որի ներքին մասում քո G կետն է,- ասում է Ֆուլբրայթը: – Երկկողմանի ճնշումը կմեծացնի հաճույքը»:

Հետևից՝ 100 %-ով

«Շների դիրքն» ապահովում է G կետի հեշտ հասանելիություն: Իջիր ձեռքերիդ ու ծնկներիդ վրա` հետույքդ վեր ցցած: Ոտքերդ պահիր իրար կպած՝ այն ժամանակ, երբ քո սիրելին ծնկում է քո թիկունքում և ներթափանցում քո մեջ: «Ազդրերդ իրար մոտ պահելով՝ դու սեղմում ես հեշտոցդ այնպես, որ առնանդամն իսկապես կիպ գրկելու զգացողություն ես ունենում, իսկ նրա առնանդամը յուրաքանչյուր շարժման հետ շոյում է քո G կետը»,- ասում է Բերմանը:

Միսիոներական վերահսկողություն

Միսիոներական դիրքն իրականում այնքան էլ չի ազդում G կետի վրա. երբ պառկած ես մեջքիդ վրա, զուգընկերոջդ առնանդամը ներթափանցելիս հիմնականում հպվում է հեշտոցիդ ստորին, այլ ոչ թե վերին պատին, որտեղ քո G կետն է: «Դիրքի առաջարկվող ձևափոխությունը օգնում է G կետի համար առավել նպաստավոր անկյուն գտնել»,- ասում է Բերմանը: Պառկիր մեջքիդ, սեռական թմբիկդ վեր ցցիր՝ հետույքիդ տակ մի քանի բարձ դնելով, ապա ծնկներդ սեղմիր կրծքիդ՝ մինչ նա կներթափանցի քո մեջ: Ինչպես նախորդ դիրքում, այս դեպքում էլ հեշտոցիդ պատերը կսեղմվեն իրար, ինչը նրա առնանդամին հնարավորություն կտա դիպչել քո «թեժ կետին»:

Ինտիմ պար

Այս դիրքն առավելագույն մերձեցման հնարավորություն է տալիս: Մինչ քո տղամարդը ծալապատիկ նստած է, նստիր առաջացած «իջվածքի» մեջ և, ոտքերդ քեզ հարմար բացվածքով տարածելով, հանիր նրա առնանդամը և մտցրու քո մեջ: Այնպես արա, որ տղամարդդ պահի քո ազդրերը, օգնության համար կարող ես գրկել սիրելիիդ ուսերը: Ուղղահայաց անկյունը նրա առնանդամին հնարավորություն է տալիս հպվել քո հեշտոցի դիմային պատին. ըստ Բերմանի, երբ ձեր մարմիններն այս կերպ ամուր միախառնված են, դուք անհավատալի մերձեցում կզգաք:

Մատուցել տաք

Հաջորդ անգամ, երբ դեպքերը կզարգանան խոհանոցում, պառկիր բարձր սեղանի կամ բարի կանգնակի վրա՝ ձեռքերդ հենելով մակերևույթին: Ոտքերով օղակիր քո տղամարդու իրանը, և ազդրերդ այնպիսի անկյան տակ բարձրացրու, որ նա կարողանա կանգնած դիրքից ներթափանցել քո մեջ: «Դրա համար պետք է, որ հեշտոցդ զուգահեռ կամ մի փոքր բարձր լինի նրա ազդրերից (գուցե նա ցանկանա մի քիչ ծալել ծնկները), ինչը թույլ կտա, որ քո սիրելիի առնանդամն ուղղված լինի դեպի քո պորտը և կապ հաստատի G կետիդ հետ»,- ասում է Բերմանը: Ապա նրան խնդրիր անշարժ կանգնել՝ մինչ դու հեշտոցդ շրջանաձև շարժումներով պտտում ես նրա առնանդամի շուրջ՝ զգալով, թե ինչպես է նրա գործիքը հպվում հեշտոցիդ դիմային պատին:

Այդ անհավատալի G-գազմը

Լավագույնը մենք պահել ենք վերջի համար: Պառկիր՝ դեմքով դեպի վար, և կոնքիդ տակ մի բարձ դիր, որպեսզի այն մի փոքր վեր բարձրանա: Տղամարդուդ ասա, որ ամբողջ մարմնով պառկի քեզ վրա և քո մեջ ներթափանցի հետևից: «Երբ նա խորը «ընկղմվի» քո մեջ, նրա առնանդամը շարունակաբար կշոյի քո G կետը»,- ասում է Ֆուլբրայթը: Իսկ հիմա ամենահաճելի հատվածը. սիրելիիդ ասա, որ ձեռքը մտցնի կոնքիդ ու բարձի արանքը և երկու կամ երեք մատների ծայրերով խաղա ծլիկիդ հետ: Նա պետք է սկսի դանդաղ փաղաքշումներով և հրումներով, ապա արագացնի թե՛ մեկը, թե՛ մյուսը՝ ձեր գրգռվելուն զուգահեռ: Երբ քո G կետն ու ծլիկը ստանան այդքան շատ ուղղակի լիցքեր, դու կհասնես մի հզոր օրգազմի, ինչը հատկանշական է G կետի միջոցով բավարարմանը:

Կհամարձակվե՞ս ընդունել G կետի անակնկալներից մեկը

Կանանց մոտ սեռական հեղուկի ժայթքումը (էակուլյացիա) կարող է աննորմալ հնչել, սակայն 10 կնոջից առնվազն մեկը դրա փորձն ունեցել է:

Հաշվի առնելով այն, թե ինչպես են մարդիկ խոսում (կամ չեն խոսում) դրա մասին, կարող ես մտածել, թե կանանց էակուլյացիան տարօրինակ երևույթ է: Սակայն վիճակագրությունն այլ բան է ասում: Կանանց 10-40%-ն ասում է, որ G կետի երկարատև շոյանքից հետո կամ հզոր օրգազմից առաջ իրենք ունեցել են թափանցիկ կամ կաթնանման հեղուկի ժայթքում: Որոշ կանայք նույնիսկ ասում են, որ ժայթքած հեղուկն այնքան շատ է եղել, որ ամբողջությամբ թրջել է անկողինը: Այն, թե որտեղից է գալիս այդ հեղուկը, մասամբ շարունակում է գաղտնիք մնալ: Տարիներ շարունակ փորձագետները կարծել են, որ դա մեզ է, որը պատահաբար բաց է թողնվում հզոր օրգազմի ժամանակ սեփական մարմնի նկատմամբ ինքնատիրապետումը կորցրած կնոջ կողմից:

Իմանալով այս մասին՝ էակուլյացիա ունեցող կանայք շփոթվում էին`մտածելով, թե միզում են իրենց զուգընկերոջ վրա:
Սակայն այժմ հետազոտողները կարծում են, որ մեզն այս երևույթի հետ կապ չունի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ հեղուկն առաջանում է կանացի շագանակագեղձում, որը վերջերս հայտնաբերված գեղձ է G կետի հետնամասում՝ հեշտոցի դիմային պատի երկայնքով, և պարունակում է մի քիմիական միացություն, որն առկա է նաև սերմնահեղուկում:

Գիտնականներն ասում են, որ բոլոր կանայք ունեն նման երևույթ ապրելու կարողություն G կետի ինտենսիվ գրգռման հետևանքով: Իրականում դու կարող ես նույնիսկ հեղուկի ժայթքում ունենալ և չիմանալ դրա մասին, քանի որ օրգազմից առաջ դու արդեն իսկ չափազանց թաց ես լինում: Ամեն դեպքում, նման երևույթ կա, և դրան առնչվելիս պետք չէ խուճապի մատնվել:

cosmo.am