Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Ըստ նրա` սեռական հարաբերությունների ինտերներտային ձեւն առավել նախընտրում են տղամարդիկ. «Նրանց մոտ կարող են առաջանալ զանազան ֆիզիոլոգիական խնդիրներ՝ սակավաշարժ կենսակերպ, բիոռիթմերի խախտում, կոնքի խոռոչում արյան շրջանառության խանգարում, որը մասնավորապես հանգեցնում է շագանակագեղձի բորբոքման, պոտենցիայի խանգարումներ, սերմնահեղուկի քանակական և որակական ցուցանիշների վատթարացում, սննդակարգի փոփոխություն»։

Ասուլիսին ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ հավելեց, որ մարդիկ այս տարբերակից օգտվում են նրա համար, որ ապահովվում է մի շարք պայմաններ՝ անանունություն, ժամանակի և տարածության կորուստ. «Ես գտել եմ նույնիսկ մի կայք, որտեղ նկարագրված են եղել վիրտուալ սեքսի կանոնները: «Մարդիկ վիրտուալ աշխարհում իրենց կարող են ներկայացնել կինոյի միջի տղայի կամ աղջկա կերպարով»:

Հոգեբանի խոսքերով` շատ մարդկանց մոտ վիտուալ սեռական հարաբերություններով զբաղվելը դավաճանություն չի համարվում:

Վրեժ Շահրամանյանը հավելեց. «Որպես այդպիսին՝ վիրտուալ սեքսի պատճառները շատ-շատ են: Սեքսոլոգիական առումով՝ հաճախ վիրտուալ սեքսի զոհեր կամ գերիներ են դառնում նրանք, ովքեր հոգեսեռական զարգացման ընթացքում ունեցել են որոշակի խնդիրներ, սեռական դաստիարակության որոշակի սխալներ, բնավորությամբ ինքնամփոփ են, կասկածամիտ, տուժում է շփվողականությունը, ինչը հանգեցնում է նրան, որ իրենք չեն կարողանում ռեալ, իրական աշխարհում կապ հաստատել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Դրան՝ որպես կոմպենսատոր, փոխարինող մեխանիզմ, ուղի, գալիս է վիրտուալ տարբերակը: Վիրտուալ սեքսի դիմում են ընտանեկան կյանքում հիասթափություն ապրած մարդիկ: Դրան դիմում են նաև այն մարդիկ, ովքեր իրենց կենսակերպով զօրուգիշեր աշխատում են։ Որքան խորանում է վիրտուալ շփման տեսակը, այնքան բարդ է անձին վերադարձնել բնական սեռական աշխարհ»:

Հոգեբանի ներկայացմամբ` սեռական հարաբերությունների այս ձևով զբաղվող անձինք, որպես կանոն, հետագայում դեպրեսիայով են հիվանդանում, մեկուսանում են աշխարհից:

Խոսելով կոնջ կողմից այս ձեւով սեռական կյանքով ապրելուն` նա ասաց. «Կինը պիտի շփվի, կինը պիտի սիրի, ինքը պիտի զգացմունք ունենա: Նույնիսկ, եթե կինը սեփական ամուսնու հետ տանը կոնֆլիկտ է ունեցել, երեկոյան այդ կոնֆլիկտից հետո դժվարանում է սեռական կյանքի մեջ մտնել: Իսկ տղամարդու համար սեռականը ֆիզիկականից է բխում: Ինքը դոմինանտությունը տալիս է ֆիզիկականին, ու ինքը կարող է անծանոթ կնոջ հետ սեռական կյանքով ապրել»:
haynews.am