Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ծառայության բրիգադի կողմից ՝ «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքից։

Ֆոտոլրագրողը հայտնում, է որ արդեն լուսաբացին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, «Հաղթանակ» զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և Երևան քաղաքի Բաբայան փողոցի 16 շենքի բնակիչներ, 28-ամյա Արշակ Խաչատրյանի և 24-ամյա Սարգիս Խաչատրյանի միջև, որի ժամանակ Ա. Խաչատրյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է արձակել Սարգիսի և Տիգրանի դեմքի ուղղությամբ, իսկ Ս. Խաչատրյանը ВАЗ 2121 մակնիշի 61 ՍՏ 600 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մ. Մարգարյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ոստիկանություն բերեցին եղբայրներ Ա. և Ս. Խաչատրյաններին։ Հայտնաբերվել է նաև ՌԵՔ մոդելի 9 միլիմետր տրամաչափի գազային «Ռևոլվեր» տեսակի ատրճանակը և կրակված 6 պարկուճ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Խաչատրյանը աշխատում է «Ջասթ Լուք» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Ս. Խաչատրյանը Երևանի թիվ 128 դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ վիճաբանության պատճառը եղել է այն, որ երբ վիրավոր 3 երիտասարդները վնասելիս են եղել «Հաղթանակ» զբոսայգում տեղակայված ատրակցիոնները, և երբ եղբայրները նկատողություն են արել նրանց, այն վերածվել է վիճաբանության, հետո՝ ծեծկռտուքի, իսկ հետո հնչել են կրակոցները։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են

shamshyan.com