Փակիր աչքերդ ու պատկերացրու, թե ինչպես են նրա շուրթերն անջատվում քո շուրթերից. դանդաղ, բայց` վստահորեն: Մի պահ կանգ են առնում կրծքավանդակիդ հատվածում` քո չքնաղ բարեմասնություններն արժանվույնս գնահատելու համար:
Այնուհետև, մի թեթև տարակուսելուց հետո, նրանք զարմանալի արագությամբ իջնում են ավելի ու ավելի ներքև` միառժամանակ ուսումնասիրելով մարմնիդ լանդշաֆտային դիզայնը: Այժմ համարձակություն հավաքելու վերջին պահն է` վճռորոշ քայլից առաջ: Այդ ընթացքում նրա ուղեղում հազար ու մի բան է պտտվում. տարադրամի տատանումները, շեֆի նկատողությունները, գիրանալու ու մարզումներն արդեն մի քանի օր բաց թողնելու մասին մտքերը: Սակայն գլխավոր միտքը միակն է. գնա՞լ այդ քայլին, թե` ոչ:
Եվ իհարկե, նրա համար կարևոր են քո հույզերը:
Եթե դու ողջ մարմնովդ անտարբերություն ես ցույց տալիս, ապա, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի ստացվի: Սակայն, եթե դու ճկում ես մեջքդ, փշաքաղվում ես նրա հպումեներից և անգամ սկսում թեթևակի դողացնել, դժվար թե նրան որևէ բան հետ պահի. նա պատրաստ է:
Ի դեպ, քո ձեռքը, որը բռնում է նրա մազերն ու հրում գլուխը ներքև, նույնպես դրական վերաբերմունքի բացահայտ նշան է, այնպես որ, օգնի՛ր նրան: Իրականում, նա ամեն ինչ որոշել է արդեն շատ վաղուց: Պարզապես մի օր հարցրել է ինքն իրեն` կարո՞ղ է, ուզու՞մ է: Դրական պատասխանը նրա ունեցած զգացմունքների ապացույցն է, իսկ բացասականը վկայում է անտարբերության մասին: Նա արդեն պատասխանել է այդ հարցին և շուտով դու ինքդ ամեն ինչ կտեսնես, ավելի ճիշտ` կզգաս:
Հատուկ քեզ համար մենք հարձուփորձ ենք արել այս թեմայի շուրջ տղաներին: Բացենք գաղտնիք, գրեթե բոլորը կարմրում էին ու հրաժարվում որևէ կերպ մեկնաբանել իրենց վերաբերմունքը: Մեծ ջանքերի շնորհիվ մենք կարողացանք մի քանի խոստովանություն “պոկել”:
Նախ, նրանք բոլորը ևս մեկ անգամ հաստատեցին այն տարածված կարծիքը, որ հենց այնպես ոչ մի տղա դրան չի գնա: Դա պետք է տեղի ունենա հատուկ վերաբերմունքի ու կատարյալ վստահության արդյունքում. աղջիկը պետք է դրան «արժանի լինի»: Ի դեպ, եթե տղամարդկանց զրույցների սիրած թեման կանանց մոտ ունեցած հաջողությունն ու սեռական զուգընկերուհիների քանակն է, ապա միայն հակառակ սեռի շատ համարձակ ու ինքնավստահ ներկայացուցիչներն են է ի վիճակի խոստովանել, որ անում են “այդ”:
Բացի այդ, շատ տղաներ նշում են, որ դա իրենց էլ է հաճելի: Չնայած տղամարդկային էգոիզիմի վերաբերյալ կարծիքներին, նրանց իրականում դուր է գալիս սիրած էակին հաճույք պատճառելը: Տղամարդու համար դա սեփական ուժի ու տղամարդկայնության ևս մեկ հաստատում է:
Եվ ի վերջո, մեկ անգամ տեսնելով աղջկա դրական վերաբերմունքը, նա նորից ու նորից կվերադառնա այդ գործին` միշտ պատրաստ իր սիրած մարդուն գոհացնելուն:
cosmo.am