Հոգեբանները 4 պատճառ են նշում, որոնք խանգարում են կանանց ինտիմ մտերմությանն ամուսնու հետ դավաճանությունից հետո:
1. Անվստահությունը սեփական անձի նկատմամբ: Խաբված կանայք կարծում են, որ ամուսինը “ձախ է գնացել”, քանի որ ինքը վատ տեսք ունի կամ գիրացել է կամ ոճային չէ հագնվում: Նման կանայք կորցնում են աչքերի փայլը, նրա մարմինը դադարում է արձագանքել քնքշանքներին եւ համբույրներին: Հարկավոր է սիրել քո անձը, հակառակ դեպքում’ դեպրեսիայի հավանականություն կա:
2. Վատ վերաբերմունքը ամուսնու հանդեպ: Դուք նայում եք ձեր ամուսնուն եւ տեսնում կեղտոտ, վատ մարդու: Այն միտքը, որ նա ձեզ հպվելու է, զզվանք է առաջացնում:
3. Օտարացում: Բացի քնքշանքներից եւ համբույրներից, սեքսում կարեւոր է նաեւ մարմինների միաձուլումը: Իսկ եթե զուգընկերների մոտ օտարացում է, ապա ոչ մի միաձուլում չի կարող լինել: Եթե դուք դեռ պատրաստ չեք ինտիմ մտերմության, ամուսնուն ուղղակի ասեք դա: Փորձեք նորովի ապրել նրա հետ ծանոթությունը’ գնացեք հանդիպման, միմյանց ձեռք բռնեք: եվ կգա այն օրը, երբ ձեր միջեւ կրկին կիրք եւ սեր կառաջանա:
4. Սովորությունները սեքսում: Ինչպես էր նախկինում’ միասին ուտում եիք, լոգանք ընդունում, գնում քնելու: Այժմ ամեն ինչ այլ է: Եթե նման հնարավորություն ունեք, ուղեւորվեք 2-րդ մեղրամսին:
Աստղիկ Շահվերդյան
Henaran.am