Այսօր՝ ապրիլի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կառավարության շենքի դիմաց լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Mercedes S 500 մակնիշի 500 NN 50 համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի տերը աշխատում է Կառավարությունում և եթե վարչապետը տեսախցիկների առջև հորդորում է, որ պաշտոնյաները չխախտեն օրենքը, ապա հենց իր քթի տակ օրենքը խախտում է իր աշխատակիցը:
Կարծում ենք՝ ճանապարհային ոստիկանությունը կառավարության օրինախախտ չինովնիկին վարչական պատասխանատվության կենթարկի, ով էլ հետո կտրոնները կփակցնի ավտոմեքենայի դիմապակուն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com