Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի երթը կապված է աշխատակիցների՝ մեկ տարուց ավելի աշխատավարձ չվճարելու հետ ու հիմա բոլորը ոտքով ուղևորվում են դեպի Կառավարություն:

Նաիրիտցիները հավաքվեցին Կառավարության մոտ, նրանց ընդունեց ՀՀ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և ՀՀ Էներգետիկայի փոխնախարարը, սակայն նրանք չկարողացան գոհացնել բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները, որոնք երթով գնում են դեպի ՀՀ նախագահի նստավայր:

shamshyan.com