Ժամը 15:40-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել էին 60-ամյա Ալեքսանդր Արզումանյանի վարած Opel Omega մակնիշի 13 ԼՏ 419 և 39-ամյա Միքայել Բարազյանի վարած Samand մակնիշի 29 ՍԼ 312 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով մեկ հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց էր դիմել Samand-ի ուղևոր, 30-ամյա Գարիկ Աբելյանը, ով աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր:

shamshyan.com