«Սարդ-սարդու» հագուստով անհայտ անձը հարձակվել է գործնական հագուստով մի մարդու վրա՝ նրանից խլել թղթե տոպրակը, որի մեջ եղել է կանխիկ գումար ու 6000 դոլարի բանկային քարտեր։ Ավելի ուշ պարզվել է, որ տուժողն ավտոբուսային էքսկուրսիաներ կազմակերպող Starlines Tour Bus ընկերության աշխատակից է, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով ABC News-ը։
Մեկ օր առաջ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել ու խուզարկել են հանրահայտ սուպերհերոսի հագուստով մի քանի մարդու, սակայն նրանցից ոչ մեկի մոտ գողացված գումարը չի հայտնաբերվել։ Հաղորդվում է, որ Բեթմենի ոճով հագնված մի քանի մարդ հետաքննությանն իրենց օգնությունն են առաջարկել։
news.am